16:02 08.09.2018
Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ու դա թաքցնել հնարավոր չէ, որովհետև դառնում են ակնառու: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա մասնավորեցրեց` 100 օրվա ընթացքում տեսնում ենք, որ ՌԴ ԱԳ նախարարը երկու անգամ հայտարարություն է անում, որը ոչ այնքան ցանկալի է ՀՀ իշխանությունների համար:
«Կարելի է ասել, եթե նայենք զուտ էթիկայի տեսակետից … Քաղաքական տեսակետից ոչ մի տարօրինակ բան չկա, երբ 10 տարվա ընդմիջումից հետո հանկարծ ՌԴ նախագահը շնորհավորում է երկրորդ նախագահի ծննդյան օրը, այն դեպքում, երբ երրորդ նախագահի ծննդյան օրը չշնորհավորեց: Սա ևս կարող ենք դիտարկել որպես անհամաձայնություն ներկա իշխանությունների կողմից իրականացվող այդ գործընթացին, դրան եթե գումարենք այն, որ Ռուսաստանը ինքն իր տարածքում վերացրել է հետախուզումը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ, ապա դա ցույց է տալիս, որ խնդիրներ կան:
Ի դեպ, Ռուսաստանում նշել են նաև, որ Հայաստանը պետք է համոզի, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում ինքը իր կուրսը չի փոխում, այսինքն` ցույց են տալիս, որ կա անվստահության որոշակի մակարդակ: Նաև երկրորդ տեսակետը կա, որ հանդիպումից առաջ դու բարձրացնում ես խաղադրույքները, որպեսզի հետո ավելի շատ ստանաս: Դա տարածված ձև է, խստացնում ես մթնոլորտը, որպեսզի դիմացինից ի օգուտ քեզ շատ արդյունքներ կարողանաս ստանալ»,- ասաց նա:
Բադալյանն ընդգծեց, որ Հայաստանի ղեկավարությունն այս 100 օրվա մեջ արդեն երրորդ անգամ է պատրաստվում գնալ-հանդիպել ՌԴ նախագահի հետ, իսկ Ռուսաստանը կարծես թե զգացել է Հայաստանի իշխանությունների թույլ կողմը, այն է` Հայաստանի իշխանությունները չեն զարգացնում հարաբերությունները ԵՄ-ի հետ:
Քաղտեխնոլոգը նշեց, որ 2017-ի նոյեմբերին ԵՄ հետ կնքված պայմանագրի իրականացման համար ինչ-որ երկրորդական մակարդակի է իջել դրա իրականացումը, իսկ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական օրակարգ չկա, չկան նաև Հայաստան-Իրան հնարավոր զարգացումներ, Հայաստան-Չինաստան քաղաքական օրակարգ չկա, այսինքն` այլ երկրների հետ Հայաստանի իշխանությունները քաղաքական ակտիվ գործընթաց չեն իրականացնում, և իրենց առաջ նպատակ են դրել անընդհատ լավացնել հայ-ռուսական հարաբերությունները:
«Բնականաբար, Ռուսաստանը զգում է, որ Հայաստանն անընդհատ ուզում է լավացնել հարաբերությունները, դրա համար խնդիրներ է ստեղծում այդ հարաբերություններում, որպեսզի ավելի շատ ստանա Հայաստանի իշխանություններից, և քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն վերականգնել բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, այս խնդիրները հայ-ռուսական հարաբերություններում լինելու են, ծագելու են: Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը չունի այն քաղաքական կշիռը, որպեսզի կարողանա ՀԱՊԿ-ում իրավիճակը բարելավել, որովհետև այնտեղ կան նաև Նազարբաևը, Լուկաշենկոն, որոնք իրենց քաղաքական կշռով հաստատ ավելի բարձր են, քան Հայաստանի վարչապետը»,- նշեց քաղտեխնոլոգը:
Հարցին` Ռուսաստանը Հայաստանից նվազագույնը և առավելագույնը ինչ է ակնկալում ստանալ, քաղտեխնոլոգը նշեց, որ Ռուսաստանն իր փորձագետների միջոցով, որոնք Կրեմլի տեսակետն են արտահայտում, ակնարկել է, որ այստեղ որոշակի պաշտոնյաներ կան, որոնք ձեռնտու չեն Ռուսաստանին և գուցե Ռուսաստանը փորձի այդ պաշտոնյաներին փոխել, դադարեցնել «Մարտի 1-ի» հետաքննությունը նախկին իշխանություններին ձերբակալելու գնով:
«Շարքայինները գուցե ձերբակալվեն, բարձրաստիճանները` չէ: Ռուսաստանը միանշանակ ցանկանում է, որ Հայաստանը վերադառնա քաղաքական այն մակարդակին, ինչ կար մինչև մայիսյան իշխանափոխությունը, այսինքն` Ռուսաստանից ինչ ասեն, Հայաստանը միանգամից կրկնի: Չնայած մեծ մասամբ Հայաստանն այս պահի դրությամբ դեռ այդպես էլ շարունակում է, բայց որոշակի վայրիվերումներով, հիմա Ռուսաստանն ուզում է, որ վայրիվերումներ չլինեն: ԵՄ-ում էլ շատ մեծ ոգևորությամբ ընդունեցին Հայաստանի այս իշխանափոխությունը, ու Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանը սառը ջուր լցներ ԵՄ-ի վրա, ինչը, իհարկե, արդեն արվեց Բրյուսելում, բայց նա կցանկանար, որ Հայաստանը միանշանակ և աներկբայորեն Ռուսաստանի կողքին լիներ, շարունակեր այդ վասալային քաղաքականությունը»,- ասաց Բադալյանը:
Հետաքրքրվեցինք` իսկ Ռուսաստանն ի՞նչ է պատրաստ զիջել այդ հարաբերությունների վերականգնման համար, ինչին նա պատասխանեց, որ Ռուսաստանը ոչինչ չի պատրաստվում զիջել, նա փորձելու է ստանալ առավելագույնը` ոչինչ չզիջելով, որովհետև Հայաստանն այնպիսի արտաքին քաղաքականություն է վարում, որ Ռուսաստանը տեսնում է` այստեղ զիջելու խնդիր չունի:
11:18 07.07.2025
Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՍյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...
11:07 07.07.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԵրևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...
10:55 07.07.2025
Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...
10:47 07.07.2025
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:32 07.07.2025
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...