21:31 06.04.2024
Օրսկում ամբարտակի հերթական ճեղքվածք է տեղի ունեցել, հաղորդում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Օրսկում տեղի է ունեցել ամբարտակի ևս մեկ ճեղքվածք: Սթրոյթելի գյուղի, Նիկելի, Լեսոտորգովի և Բորիսոգլեբսկու փողոցի տարածքները հայտնվել են հեղեղումների հնարավոր գոտում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Քիչ առաջ քաղաքի քաղաքապետարանը հայտնել էր, որ պատնեշը ողողվել է մեկ այլ տարածքում, որից հետո սկսվել է արտակարգ իրավիճակի վայրին ամենամոտ գտնվող Նիկել գյուղի բնակիչների տարհանումը։
Ուրբաթ օրը Օրենբուրգի շրջանի Օրսկում ճեղքվել է ամբարտակը, որը պաշտպանում էր քաղաքը Ուրալ գետից։ Ինչպես պարզաբանել է քաղաքապետ Վասիլի Կոզուիցան, այն երկու տեղից վնասվել է:
Ինչպես պարզաբանել են դատախազությունից, արտակարգ դեպքը տեղի է ունեցել հիդրոտեխնիկական կառույցի պահպանման համար ոչ ժամանակին ձեռնարկված միջոցառումների պատճառով։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում» և «Անփութություն» հոդվածներով։
Հին քաղաքի կեսը գտնվում էր ջրհեղեղի գոտում. փրկարարներն այնտեղ հայտնաբերել են երկու տարեց տղամարդու դի, որոնց մահը կապված չէ ջրահեղձման հետ։
Շաբաթ առավոտյան ջրի մակարդակը հասել է կրիտիկական մակարդակի։ Փորձագետների կարծիքով՝ այն կհեռանա ոչ շուտ, քան մեկուկես-երկու շաբաթից։ Նրանք նաև նշել են, որ Օրսկում հեղեղումների ներկայիս իրավիճակը տեղի է ունենում 100 տարին մեկ անգամ։
Վերջին տվյալներով՝ քաղաքում ջրի տակ է անցել 2450 տուն և հարակից 3185 տարածք։
Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովին շտապ թռչել Օրենբուրգի մարզ՝ տեղում կազմակերպելու բոլոր անհրաժեշտ աշխատանքները։
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...
16:12 13.07.2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
16:00 13.07.2025
Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրաԻշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...
15:19 13.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...