12:08 08.04.2024
ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների՝ թիվ 8, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվեցին և անցկացվեցին հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Մասնավորապես՝ «Երևանի թիվ 6 մանկապարտեզ» և «Երևանի թիվ 12 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում անցկացվել են «Աշխատակիցների և սաների պատսպարման կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ ուղղված քաղաքացիական պաշտպանության բնագավառում գիտելիքների ու հմտությունների ձևավորմանն ու ամրապնդմանը, պատրաստվածության բարձրացմանը, միևնույն ժամանակ վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրազեկմանը։
«Երևանի թիվ 3 մանկապարտեզ» և «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում անցկացվեցին «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը մանկապարտեզում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Ուսումնավարժությունների նպատակն էր․
ստուգել հրշեջ-փրկարարների գործնական ունակությունների և հմտությունների մակարդակը,
ստուգել ստեղծված իրավիճակում անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը հրշեջ-փրկարարական գործողությունների ժամանակ,
կատարելագործել ՀՓՋ օղակների հրամանատարների գործնական ունակությունները բացազատման ժամանակ,
բարձրացնել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպը,
կատարելագործել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունները,
ստուգել մանկապարտեզի կազմավորումների աշխատանքը և համագործակցությունը հրդեհի դեպքում:
Ուսումնավարժությունների շրջանակներում խաղարկվեցին հրդեհի սցենարներ, իրականացվեցին սաների և անձնակազմի տարհանում դեպի անվտանգ տարածք, մարտական բացազատում, շնչառական ապարատներով հետախուզություն՝ պարզելու մանկապարտեզի հատկապես ծխապատ սենյակներում մնացած երեխաների, անձնակազմի առկայությունը, կրակի տարածման ուղիները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհներն ու ուղղությունները, պայթյունի, փլուզման, թունավորման վտանգը, դյուրավառ նյութերի և լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների առկայությունը, ինչպես նաև պայմանական տուժածներին առաջին օգնության ցուցաբերման գործողությունները։
Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժությունների արդյունքները՝ նշվեցին վարժանքների ուժեղ և թույլ կողմերը, նշվեցին, որ օղակներն իրենց մարտական հնարավորություններով ունակ են ինքնուրույն լուծել մարդկանց և նյութական արժեքները փրկելու, հրդեհները մարելու առանձին խնդիրներ: Միևնույն ժամանակ առանձնացվեցին գազածխապաշտպան օղակների պատրաստվածությունը, որոնք լիարժեք կատարեցին իրենց առջև դրված խնդիրները:
Նախադպրոցական հաստատություններում պարբերաբար անցկացվող նմանատիպ միջոցառումները նպաստում են նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը, անձնակազմի ու արձագանքող ուժերի պատրաստվածության բարձրացմանը, հմտությունների բարելավմանը, որոնք հնարավորություն են տալիս վերջիններիս լինել իրազեկ և պաշտպանված։
21:55 04.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...
21:53 04.06.2025
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովինՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...
21:46 04.06.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...
21:41 04.06.2025
Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...
21:34 04.06.2025
Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երըՀունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...