14:41 08.04.2024
Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին օրերին ադրբեջանական կրակոցները համարում է անիմաստ ու աննպատակ, որոնք պետք է գնահատականի արժանանան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ նաև եվրադիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն: Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են»,-ասաց Քոչարյանը՝ վստահեցնելով՝ եթե անհրաժեշտություն լինի, հայկական կողմը կպատասխանի կրակոցներին:
Պատգամավորն այս լարվածությունը պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով: «Գործողություններ են, որոնք որևէ իմաստ չունեն: Ոչ մի հարց չի լուծում: Ընդամենը կրակոցներ են: Դիտորդների գործողությունների շնորհիվ պետք է արգելել այդ կրակոցները: Եթե կրակոց կա, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»,-հավելեց նա:
Պատգամավորն ադրբեջանական կրակոցները չի կապում Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ապրիլի 5-ին կայացած հանդիպման հետ:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է, որ Բաքուն էսկալացիայի է տանում, որ ռազմական գործողություններ լինեն՝ Քոչարյանն ասաց, որ չի տեսնում: «Երբ որ կտեսնենք, մենք կանցնենք մեր բնակավայրերի լիարժեք պաշտպանության»,-նշեց նա:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջին օերին սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ապրիլի 7-ին ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը:
13:22 10.05.2025
Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. ՊեսկովՌուսաստանին նոր պատժամիջոցներով վախեցնելը ժամանակի վատնում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը ընտելացել է պատժամիջոցներին և արդեն հասկանում է, թե ինչպես է նվազագույնի հասցնելու նորերի հետևանքները։ «Այս պատժամիջոցներով մեզ վախեցնելը ժամանակի վատնում է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։ ...
13:12 10.05.2025
Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովՌուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներդրվել մի քանի օրվա ընթացքում, եթե ՌԴ-ն հրաժարվի ընդունել 30-օրյա հրադադարի պայմանները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեզ համար առաջիկա օրերն են, երբ մենք պետք է կարողանանք պատժամիջոցների նոր փաթեթ ներդնել»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են սահմանվելու […] ...
13:00 10.05.2025
Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ […] ...
12:56 10.05.2025
Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: […] ...
12:40 10.05.2025
Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Ավելի ուշ բրազիլացի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել ֆրանսիական իշխանությունների հետ։ «Ես խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև այն կքննարկեմ Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում […] ...
12:23 10.05.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...