12:29 09.04.2024
Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։
ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները միավորել և ձևավորել որպես ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն։
Կառավարման միասնական արդյունավետ մոդելի շնորհիվ նոր ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը կներդաշնակեցվեն ՆԳ նախարարության վարած քաղաքականությանը։ Նորաստեղծ հաստատության հիմնական նպատակը ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելն է:
Կրթական գործընթացների բարեփոխումների իրագործմանն ուղղված իրավաստեղծ աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով: Առաջին փուլում նախատեսվում է սահմանել ուսումնական հաստատության ձևավորման ինստիտուցիոնալ չափանիշները, լուծել ուսումնական հաստատության արդյունավետ կառավարման հետ կապված հարցերը։
Կառավարման մարմինները ձևավորվելու և գործելու են քաղաքացիական ուսումնական հաստատություններին բնորոշ սկզբունքների հիման վրա, սակայն ոլորտային առանձնահատկություններից ելնելով՝ ուսումնական ստորաբաժանումների անձնակազմում կլինեն նաև ոստիկանական և փրկարար ծառայության պաշտոններ։
ՆԳ նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում։
Նախատեսվում է առաջիկայում անցկացնել նաև նախագծերի փաթեթի հանրային քննարկում։
21:55 04.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...
21:53 04.06.2025
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովինՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...
21:46 04.06.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...
21:41 04.06.2025
Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...
21:34 04.06.2025
Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երըՀունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...