12:12 28.03.2018
ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, Ռուսաստանի բժշկական պարազիտաբանության, արևադարձային եւ վեկտորային հիվանդությունների ինստիտուտի տնօրեն, Հայաստանի կենդանաբանության և հիդրոլոգիայի կենտրոնի գիտական ղեկավար Սերգեյ Մովսիսյանն այսօր՝ մարտի 28-ին, նախագահին ներկայացրեց մենագիր մի գիրք, որում 600-ից ավելի պարազիտների մասին ուսումնասիրություններ են ամփոփված:
Սերգեյ Մովսիսյանը կոչ արեց զերծ մնալ հում կամ վատ եփված մսերից, որոնք պարունակում են օրգանիզմի համար վտանգավոր մի շարք մակաբույծեր, որոնք օրգանիզմում շատ արագ կարող են բազմանալ:
«Բացի կենսաբանական պարազիտներից, կան սոցիալական պարազիտներ, որոնք ամենուր տարածված են և վտանգավոր մարդու օրգանիզմի համար», – ասաց Սերգեյ Մովիսյանը՝ առաջացնելով նախագահ Սերժ Սարգսյանի և ներկաների բարձր ծիծաղը: Ակադեմիկոսի այս արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, փոխաբերական իմաստով էր ընկալվել: Նախագահի՝ «էդ ո՞ր մակաբույծներն են» հարցին, Մովսիսյանը պատասխանեց, որ դրանք ամբողջ շրջաններում կան, կենդանիների մոտ կան, մարդկանց մոտ էլ կան:
«Նախագահը ծիծաղեց, ես ուզեցա ասել, որ եթե վարակվեք, չեք ծիծաղելու, լաց եք լինելու», – քիչ ավելի ուշ լրագորղների հետ զրույցում պարզաբանեց Մովսիսյանը:
Սերգեյ Մովսիսյանը ևս մեկ անգամ կոչ արեց զերծ մնալ վատ եփված խորովածներից ու մսերից, քանի որ ամենավտանգավոր մակաբույծներից մեկը հենց հում խոզի մսի մեջ է պարունակվում:
Եթե մտնեն մկանների մեջ, պարզվում է, որ մկանների մեջ նրանք կապսուլա են ստեղծում եւ մնում են, չես զգում դա, խրոնիկ է: Ոտքերն են ցավում, կուրծքն է ցավում, մեջքն է ցավում, մարդ չի իմանում ինչից է դա: Եթե ախտորոշումը ճիշտ լինի և ժամանակին, դա կարող են բուժել: Մարդու համար շատ վտանգավոր են նաև կանաչիները, որոնք լավ չլվանալու դեպքում, շների մազ է մնում կանաչիների մեջ և այն անցնելով օրգանիզմ, վարակում է ամբողջ լյարդը, կարծում են, թե դա քաղցկեղ է», – պարզաբանեց ակադեմիկոսը:
Լրագրողի հարցին՝ «հիմա դուք խորհուրդ եք տալիս նախագահին, որ խորոված չուտի՞», ակադեմիկոսը պատասխանեց. «Նրանք գիտեն ինչ կուտեն, չմտածե՛ք նրանց մասին»:
Ակադեմիկոսը ամբիոնից նաև բարձրացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա միջակադեմիական համագործակցությունը միջկառավարական դարձնելու հարցը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...