18:41 10.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների՝ գործուղման կարգով ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու և հավելավճար ստանալու հարցին:
Նախարարը տեղեկացրել է՝ մարտի 31-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 330 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզերի դպրոցներ, սակայն հանրակրթության համակարգում ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 600 ուսուցիչ է աշխատում:
«ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ մարզային դպրոցներ գործուղված բոլոր ուսուցիչները պետք է ստանան 30% հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ բնակավայրերում աշխատանքի անցած ուսուցիչների համար նաև ամսական 50 հազար դրամ լրավճար է նախատեսված»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանն ու հավելել՝ եթե կան դեպքեր, երբ գումարները չեն տրվել, ուսուցիչները կարող են դիմել նախարարություն:
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ այժմ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների գործուղման ժամկետները կերկարաձգվեն, որպեսզի այն ուսուցիչները, որոնք դեռևս չեն դիմել գործուղման ծրագրին, հնարավորություն ունենան դիմելու:
Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Ժաննա Անդրեասյանին նաև հարց է ուղղվել դպրոց ընդունվելիս երեխաների բուժզննման տեղեկանք ներկայացնելու պահանջը պարտադիր դարձնելու անհրաժեշտության մասին:
«Դպրոց ընդունվելու գործընթացը պետք է լինի հնարավորինս պարզ ու մատչելի: Երեխաների պարբերական բուժզննման գործընթացները, կարծում եմ, որևէ կերպ պետք չէ կապել դպրոց ընդունվելու գործընթացի հետ: Ընդունելության պարագայում մենք փորձել ենք կրճատել անհրաժեշտ թղթաբանության ծավալները՝ գործընթացը հնարավորինս թվայնացնելով: Ընդունելության գործընթացում վարչարարության պարզեցման անհրաժեշտություն, միանշանակ, կար՝ հաշվի առնելով թե՛ տարատեսակ հերթերը, թե՛ կոռուպցիոն ռիսկերը: Բայց սա որևէ կերպ չի կարող անդրադառնալ երեխայի պարբերական բուժզննման անհրաժեշտության վրա»,- ասել է նախարարն ու հավելել, որ բուժզնմման տեղեկանքները շարունակում են ներկայացվել դպրոց, բայց ուսումնական տարվա ընթացքում՝ մինչև ուսումնական տարվա ավարտը:
«Բուժզննման տեղեկանքների ներկայացումը շարունակում է մնալ պարտադիր արդեն դպրոցում սովորելու ընթացքում, երեխայի բացակայության դեպքում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...