08:13 12.04.2024
Սանկտ Պետերբուրգում բնակելի շենքի նկուղում հայտնաբերել են երեք «Մաուգլի երեխաներ»։ Նրանք տղամարդու հետ ապրել են հակասանիտարական պայմաններում, գրում է Shot Telegram ալիքը։
Երկու, չորս և վեց տարեկան երեխաներն ապրել են նկուղում։ Նրանցից մեկին Մոսկվայի մայրուղու վրա նկատել է տեղի բնակիչներից մեկը. տղան քայլել է բակով եղանակին անհամապատասխան հագուստով։ Կնոջը սա կասկածելի է թվացել, ուստի նա ոստիկանություն է կանչել։
Տղան իրավապահներին բացատրել է, որ նկուղում ապրում է երկու եղբայրների ու հոր հետ։ Երբ ոստիկանները մտել են տուն, տեսել են աղբ, սեղանի վրա դրված սննդի մնացորդներ և շատ կեղտ։ Բոլոր երեխաները եղել են կեղտոտ հագուստով, քերծվածքներով և ներկով ներկված: Սակայն նրանց վրա ծեծի հետքեր չեն եղել։
Երեխաների հետ ապրել է 36-ամյա մի տղամարդ, ով երեխաների փաստաթղթեր չի ունեցել. նա պատմել է, որ տղաները նախկինում ապրել են կնոջ հետ, սակայն կինը նոր զուգընկերոջ հետ տեղափոխվել է այլ քաղաք և երեխաներին թողել է իր մոտ։
«Մաուգլի երեխաները» հոսպիտալացվել են. նրանց մոտ ի հայտ է եկել է հազ և սուր շնչառական վիրուսային վարակի նշաններ: Տղամարդը, ում հետ նրանք ապրել են, տարվել է բաժին. նրա հետ աշխատում են ոստիկանության աշխատակիցները, հայտնել են Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳՆ վարչությունից։
Այնտեղ «Մաուգլի երեխաների» հայրը բացատրություն է տվել. Նրա խոսքերը մեջբերում է RT-ն։
Տղամարդն ասել է, որ ամեն ինչ արել է իր երեք տղաների համար՝ խաղալիքներ է գնել, փոքրիկ կահույք է պատրաստել, այբուբենով տախտակներ է կախել։ Նա և տղաները պետք է տեղափոխվեին ամռանը։ Երեխաների հայրն ասել է, որ հասկանում է, որ երեխաներին նկուղում հայտնաբերելուց հետո կտրամադրեն մորը, սակայն հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում կկարողանա վերադարձնել։
Ըստ նրա՝ ինքը երեք երեխաներին տարել է իր տուն, քանի որ նրանք, իբր, բողոքել են, որ ընտանիքում, որտեղ մայրն ապրում է զուգընկերոջ հետ, իրենց անընդհատ նախատում են։ Մեծ բնակարանի համար փող չի եղել, ուստի տղամարդը որոշել է որդիների հետ ապրել նկուղում։
09:50 14.07.2025
Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ ՈւկրաինայինԳերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի նոր խնդրանքին, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Նա ասաց, որ Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին և Կիևի կողմից նորացված կոչին», – ասվում է հոդվածում։ Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան […] ...
09:40 14.07.2025
Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...
09:35 14.07.2025
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածըԳործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...
09:30 14.07.2025
Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...
09:19 14.07.2025
Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից ԳազայումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...
09:10 14.07.2025
Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվումԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...