Վերջին շրջանում էսթետիկ նպատակներով ներարկումների հետևանքով արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր ուղի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Վերջին շրջանում էսթետիկ նպատակներով ներարկումների հետևանքով արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր ուղի

16:42 11.04.2024

Ամերիկյան Թենեսի նահանգի առողջապահության վարչությունը վերջերս հետաքննություն է իրականացնում կոսմետիկ նպատակներով կիրառված բոտուլինոտոքսինի ներարկումներից հետո բոտուլիզմ հիվանդության առաջացման առիթով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Համապատասխան կառույցների և վարչության համատեղ հետաքննությունը հայտնաբերել է ներարկային կեղծ ապրանքների օգտագործման հետ կապված լուրջ իրավախախտումներ, ինչպես նաև անհասկանալի ծագում ունեցող ապրանքներ են հայտնաբերվել, որոնք հիմնականում օգտագործվում են ոչ բժշկական հաստատություններում, ինչպիսիք են, օրինակ, տները կամ կոսմետիկ առողջարաններն ու սրահները:

Վերջերս հայտնաբերել են 4 պացիենտի, ովքեր ունեցել են բոտուլիզմ հիվանդության ախտանիշներ: Նրանք բոլորը հայտնել են, որ բոտուլինային տոքսինի ներարկումներ են ստացել կոսմետիկ նպատակներով։ Բոլոր 4 պացիենտները հետազոտվել են բուժաշխատողների կողմից, իսկ նրանցից 2-ը հոսպիտալացվել են: Բոտուլիզմի նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև այլ նահանգներում: Ընթացիկ հետաքննությունը ենթադրում է, որ օգտագործված ապրանքը կեղծված է եղել:

Ի՞նչ է բոտուլիզմ հիվանդությունը: Դասական բոտուլիզմը հազվագյուտ, պոտենցիալ մահացու հիվանդություն է, որի հարուցիչը Clostridium botulinum-ի էկզոտոքսինն է: Բոտուլիզմի նախնական ախտանիշները կարող են ներառել երկտեսություն կամ տեսողություն մթագնում, կոպերի անկում, խոսքի աղավաղում, կլման ակտի դժվարություն, բերանի չորություն և շնչառության դժվարություն: Այս ախտանիշներին սովորաբար հաջորդում է վարընթաց սիմետրիկ մկանային թուլությունը, որը զարգանում է մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում՝ պահանջելով հոսպիտալացում և հակատոքսիկ շիճուկով մասնագիտացված բուժում:
Բոտուլիզմի դեպքում փոխանցումը կատարվում է հիմնականում պահածոյացված սննդամթերքի միջոցով (ձուկ, միս, բանջարեղեն, կանաչեղեն), որտեղ բարենպաստ պայմաններ կան թույնի արտազատման համար:

Վերջին շրջանում էսթետիկ նպատակներով կիրառման հետևանքով արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր ուղի: Ամերկյան Առողջապահության դեպարտամենտը հայտարարել է, որ կոսմետիկ ներարկումները պետք է լինեն Սննդի և դեղորայքի վարչության (FDA) կողմից հաստատված արտադրանք և իրականացվեն լիցենզավորված մատակարարների կողմից և լիցենզավորված պայմաններում: Խորհուրդ է տրվում առողջապահական մասնագետներին հետաքրքրվել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ ունեցող պացիենտներից վերջին շրջանում իրականացված կոսմետիկ միջամտությունների վերաբերյալ, որպեսզի պարզ լինի կեղծ արտադրանքից տուժածների իրական թիվը: Բոտուլիզմի յուրաքանչյուր կասկածի մասին անհրաժեշտ է հաղորդել:

Մեկ այլ օրինակ է 2016 թվականին Հոնկոնգում գրանցված բոտուլինոտոքսինի կոսմետիկ օգտագործման հետևանքով առաջացած համակարգային բոտուլիզմի առնվազն մեկ տասնյակ դեպքերը, որոնց մեծ մասը պայմանավորված է եղել կատարված կոսմետիկ ներարկումներով: Վերջերս Եվրոպայում տեղի են ունեցել յատրոգեն բոտուլիզմի մի շարք դեպքեր՝ Թուրքիայում ճարպակալման բուժման համար բոտուլինոտոքսինի ներստամոքսային ներարկում կիրառելուց հետո:

Բոտուլոտոքսինի ներարկային թերապևտիկ կամ կոսմետիկ օգտագործման դեպքում, եթե տոքսինը ներարկման վայրից տարածվում է մարմնի այլ մասերում, այն կարող է հանգեցնել մկանների վերահսկողության կորստի, որը կարող է վտանգավոր լինել: Օրինակ, երբ կերակրափողի մկանային շարժողականությունը վերանում է (դիսֆագիա), մարդը կորցնում է կուլ տալու ունակությունը, սնունդն ու խմիչքը կարող են պատահաբար ընկնել շնչուղիներ և հասնել թոքերին՝ առաջացնելով լուրջ բարդություն` ասպիրացիոն թոքաբորբ և երբեմն հանգեցնել մահվան:

«Որևէ կերպ չնսեմացնելով էսթետիկ բժշկության նշանակությունը՝ խորհուրդ ենք տալիս պահպանել զգոնությունը՝ բարդություններից խուսափելու նպատակով»,-գրել է Մուրադյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP