09:56 12.04.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքին ասել է, որ Թեհրանը մտադիր է պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը, սակայն դա կանի սահմանափակ ձևով, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով նախարարների զրույցի մասին անմիջականորեն իրազեկ աղբյուրին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ Բերբոքը և Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և նշել, որ ոչ ոք շահագրգռված չէ տարածաշրջանային իրավիճակի հետագա սրմամբ։
«Ամիր Աբոլլահիանն իր գերմանացի գործընկերոջը հինգշաբթի ասել է, որ Իրանը վճռական է արձագանքել անցյալ շաբաթ Դամասկոսում իր հյուպատոսության շենքի վրա Իսրայելի ռմբակոծությանը, բայց դա կանի «համապատասխան» և սահմանափակ ձևով», – ասվում է պորտալում:
Հրատարակության աղբյուրի համաձայն՝ նախարարների 90 րոպեանոց զրույցը գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել ներկայիս լարվածությանը։ Նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչ նկատի ուներ Իրանը, երբ խոսում էր պատասխանի սահմանափակ լինելու մասին։ Աղբյուրն ընդգծում է, որ Բորբոքն ուղերձ է փոխանցել ԱՄՆ-ին՝ զգուշացնելով իր իրանցի գործընկերոջը, որ չպետք է թերագնահատել Իսրայելի պատասխանի մասշտաբները Իրանի կողմից հնարավոր հարձակմանը։
Ապրիլի 1-ի երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքին, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ Հյուպատոսության շենքում է գտնվել նաև Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը, որը հարձակման ժամանակ չի տուժել։ Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է հրթիռային հարձակման հետևանքով։
10:00 14.07.2025
Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալՖրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...
09:50 14.07.2025
Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ ՈւկրաինայինԳերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի նոր խնդրանքին, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Նա ասաց, որ Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին և Կիևի կողմից նորացված կոչին», – ասվում է հոդվածում։ Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան […] ...
09:40 14.07.2025
Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...
09:35 14.07.2025
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածըԳործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...
09:30 14.07.2025
Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...
09:19 14.07.2025
Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից ԳազայումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...