Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա. վարչապետ

15:32 12.04.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանում ընդդիմության կողմից հնչեցրած թվերին՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտահոսքի և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի հետ կապված:

«Ընդդիմության ներկայացուցչներից մեկը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես վիճակագրությունը հանեցի, և փաստն այն է, որ 2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք: Աճը շատ մեծ չի, բայց, այնուամենայնիվ, աճ ունենք: Եվ այն արձանագրումը, որ համատարած և գլխապատառ Հայաստանից ՏՏ ոլորտի աշխատողները գնում են, իրականության հետ կապ չունի: Չնայած՝ մյուս կողմից էլ գիտեք, որ մենք հանդիպում ենք ունեցել ոլորտի շատ մեծ կազմի հետ և քննարկել ենք, թե մեր քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող ենք ներդնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտն ընդհանրապես ավելի գրավիչ լինի: Առաջիկայում նաև կքննարկենք և որոշումներ կկայացնենք»,-նշել է վարչապետը:

Անդրադառնալով առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մեկ ուրիշ արձանագրում կար, որ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 90 տոկոսով աճել է, այսինքն՝ կրկնապատկվել է: Այսինքն՝ պետք է ասենք, որ այդ 90 տոկոսանոց աճի 90 տոկոսը հետևյալի հետ է կապված, որ օրենսդրության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ՝ հիմա հանկարծամահության բոլոր դեպքերի առիթով հարուցվում է քրեական գործ: Ընդ որում՝ պրակտիկան ցույց է տալիս, որ դա արդարացված է, որովհետև լինում են այդպիսի դեպքեր, որ շատ նման է հանկարածամահության, բայց հետո լուրջ քրեական գործի շրջանակներում պարզվում է, որ իրականում սպանություն է տեղի ունեցել: Բայց դեպքերի մեծ մասով, իհարկե, դա հերքվում է:

Նաև պետք է խոստովանել, որ առանձնապես ծանր հանցագործությունների 27 տոկոսի աճ կա: Սա էլ է պետք արձանագրել, բայց այս աճի մի մասն էլ կապված է այդ օրենսդրական փոփոխության հետ, որովհետև նախկինում, երբ այդ օրենսդրական փոփոխությունը չկար, մարդկանց, որպես հանկարծամահ եղած, ուղղակի կհուղարկավորեին, և ոչ մի բան տեղի չէր ունենա»:

Վարչապետի խոսքով՝ պետք է արձանագրել, որ հանցագործության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է և պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն այն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև շինարարության ոլորտում առկա խնդիրներին. «Մենք բազմիցս խոսել ենք կապիտալ ներդրումների ոլորտում առկա պրոբլեմների մասին՝ ճանապարհաշինության, դպրոցաշինության, ընդհանրապես՝ պետական շինարարության ոլորտի հետ կապված: Մենք ի ցույց ենք դնում այդ պրոբլեմների միայն մի մասը, բայց պրոբլեմներ ունենք նախագծման, տեխնիկական հսկողության, շինարարության, գնումների փուլերում, բոլոր փուլերում մենք ունենք պրոբլեմներ: Պլանավորման փուլում էլ մենք ունենք պրոբլեմներ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ մասնավոր հատվածում էլ, պետական հատվածում էլ շինարարության բում է, և մասնագիտական ռեսուրսը ևս չի հերիքում, որ այս պահանջը սպասարկվի:

Վարչապետը հետաքրքրվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանից, թե այս խնդիրներին ինչպիսի լուծումներ են տրվել: «Այս ընթացքում իրականացրել եմ շրջայց որոշ դպրոցներում, նաև մարզադահլիճներում, հանդիպումներ եմ ունեցել շինարարների և նախագծողների հետ: Մի քանի խումբ խնդիրներ են վեր հանվել, որոնք բնորոշ են շինարարության ընթացքում գտնվող բոլոր օբյեկտներին: Դրանց վերաբերյալ տրվել են նախագծային լուծումներ կամ շինարարության տեխնոլոգիայի փոփոխման, շինարարության կազմակերպման լուծումներ, որոնք կուղարկենք շինարարությունը շարունակող բոլոր օբյեկտներին, որպեսզի նրանք վաղօրոք շտկեն այդ խնդիրները, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք: Ուշադրությունը հիմա կենտրոնացրել ենք առաջիկայում հանձնվող, ավարտին մոտեցող շինարարական օբյեկտների վրա: Զուգահեռաբար իրականացնում ենք նաև օգտագործվող շինարարական նյութերի, բնութագրիչների հստակեցում: Այսինքն՝ եթե պատուհան է օգտագործվում, պատուհանի պրոֆիլի ներկայացվող պահանջներն ինչպիսին պետք է լինեն: Ուզում եմ Ձեզ վստահեցնել, պարոն վարչապետ, նոր սկսվող շինարարական օբյեկտներում այդ բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, և մենք չենք ունենա նմանատիպ խնդիրներ, այն, ինչն արձանագրվել է նախկինում»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնել է, որ ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք շրջայց են իրականացնելու բոլոր դպրոցներում. «Ոչ միայն ակնադիտական, այլ նաև գործիքային ուսումնասիրություն են իրականացնելու, որպեսզի բացահայտեն այն թերությունները, որոնք ակնադիտական եղանակով տեսանելի չեն, և միջոցներ ձեռնարկեն այդ թերությունները շտկելու ուղղությամբ: Զուգահեռաբար նաև մշակվում է շինարարության որակի, ֆինանսական հոսքերի և ժամանակացույցի հսկման ավտոմատացված համակարգ: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում այդ ավտոմատացված համակարգն արդեն կներդնենք, փորձնական կկիրառենք, որն ավելի օբյեկտիվ, արագ տեղեկատվություն կտրամադրի մեզ և կմեծացնի վերահսկողությունը»,- զեկուցել է Եղիազար Վարդանյանը:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ ծրագրի և իրականության հարց կա: Նախընտրական ծրագրում ֆիքսել ենք, կառավարության ծրագրում ֆիքսել ենք, պրոցեսը սկսել ենք, բայց ծրագրային ցանկացած թեզի իրականացում ճանապարհ է, որով քայլում ես: Ընդ որում՝ ոչ ոք չի կարող ամեն ինչ կանխատեսել: Մենք պետք է նաև մեր ծրագրերի կատարման ընթացքին արձագանքող լինենք և առերեսվենք այն իրավիճակների հետ, որ ունենք: Եվ այդտեղ է առաջնորդությունը, որ կարողանանք նաև որոշումներ կայացնել: Այս տրամաբանության մեջ ես շատ կարևորում եմ այն հայեցակարգը, որը, ըստ էության, ամբողջացած խորհրդարանում ներկայացրեցի՝ մենք պետք է կենտրոնանանք Իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա: Սա է այն որոշումը, որ մենք մեր առաջնորդության շրջանակներում կայացրել ենք, և պիտի արձանագրենք այդ որոշումը և աշխատենք այս տրամաբանությամբ:

Պրոբլեմները շատ են, բայց ո՞վ պետք է լուծի այդ պրոբլեմները՝ մենք: Մենք պետք է լուծենք այդ պրոբլեմները, ընդ որում՝ առանց երկմտությունների: Իհարկե, կարևոր է, որ մենք բովանդակությունը լիարժեք տիրապետենք: Սա էլ է շատ կարևոր, որովհետև մենք խոսույթներ ենք օգտագործել շատ երկար տարիներ, ընդ որում՝ համապետական, համազգային մակարդակով, բայց այս խոսույթի բովանդակության մեջ չենք խորացել, թե դա ինչ է նշականում: Մեզ թվում է, թե մենք ոնց հասկանում ենք կամ ոնց ուզում ենք հասկանալ, դա հենց դա է նշանակում: Բայց միշտ չէ, որ այդպես է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. Թրամփ

16:14 10.05.2025

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

15:58 10.05.2025

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Թուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

15:48 10.05.2025

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

15:12 10.05.2025

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...

BACK_TO_TOP