14:17 28.03.2018
ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանի բարձրացրած՝ նոր սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտությանը վերաբերող հարցին:
«Այսօր կա 21-22 քիմիական կազմակերպություն, որ ունեն, օրինակ՝ շատ անհրաժեշտ միջուկային մագնիսական ռեզոնանսի սարքի կարիքը, առանց որոնց նոր հետազոտություններ անել չի լինում»,- ասել է Վիգեն Թոփուզյանը:
Իր ելույթի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է այդ հարցին:
«Այստեղ սարքավորման հարց բարձրացվեց, բայց ես չհասկացա, թե ինչին էր դա վերաբերում»,- հարցրեց Սերժ Սարգսյանը, և երբ դահլիճից արձագանքեցին, նախագահը հարցրեց, թե արձագանքն ինչի հետ է կապված:
Գիտնականներից մեկը բարձրաձայնեց. «Փո՛ղ է պետք»: Նախագահը պատասխանեց.
«Հա, գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»:
Ներկաների կարճատև ծիծաղից հետո նախագահը շարունակեց.
«Ես անկեղծորեն տեղյակ չեմ այդ սարքերի անհրաժեշտության մասին և արդյունքները ինչպիսին են լինելու: Եթե դա իրոք խնդիր է լուծելու, ձեռք կբերենք այդպիսի սարքավորումներ: Եթե արագացուցիչ ձեռք ենք բերում, դա էլ ձեռք կբերենք, բայց արդյունք պետք է լինի», – ասաց նախագահն ու խոսքը եզրափակեց՝ ասելով, որ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության բնագավառի նկատմամբ, և գիտությունը ՀՀ-ում միշտ պահանջված է եղել:
«Եվ դուք և ձեզանից հետո եկողները պետք է դա անեն, ցավոք սրտի, սուղ միջոցներով: Մեր ճակատագիրը դեռևս տևական ժամանակ այդպիսին է լինելու՝ փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,- խոսքը եզրափակեց Սերժ Սարգսյանը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...