Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+12.09 oC

Մեկ տարեկան երեխան ընկել է երրորդ հարկի պատուհանից

15:25 15.04.2024

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին:

Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմա և լյարդի սալջարդ հարցականով։

Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների վերահսկողության տակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաշկաբանը խոսել է մաշկը պաշտպանելու և վտանգավոր հիվանդությունից խուսափելու մասին

23:30 15.05.2024

Մաշկաբանը խոսել է մաշկը պաշտպանելու և վտանգավոր հիվանդությունից խուսափելու մասին

Մելանոման ավելի տարածված է մեծահասակների մոտ, բայց կարող է հայտնաբերվել նաև երեխաների մոտ: Մաշկաբան Մարիա Բորոդինան նշել է՝ մելանոման մաշկի քաղցկեղի մի տեսակ է, որի առաջացումը կախված է բազմաթիվ գործոններից։ Այն հազվադեպ է հանդիպում մինչև 20 տարեկան երիտասարդների մոտ, ավելի հազվադեպ՝ փոքր երեխաների մոտ։ Նա ասել է, որ մեծահասակների և երեխաների մոտ մելանոմայի ռիսկի գործոնները […] ...

Նյարդաբանը խոսել է առողջության համար վախի վտանգավոր հետևանքների մասին

23:06 15.05.2024

Նյարդաբանը խոսել է առողջության համար վախի վտանգավոր հետևանքների մասին

Վախը մարմնի ռեֆլեքսային ռեակցիան է արտաքին գրգռիչին, որը հոգեկանն ընկալում է որպես վտանգ։ Օրգանիզմի այս հատկանիշը թույլ է տալիս մարդուն հավաքվել և փրկել իրեն դժվարին իրավիճակներում։ Բայց երբեմն սարսափը կարող է հանգեցնել առողջության համար տհաճ հետևանքների, այդ թվում՝ սրտի կաթվածի և շաքարախտի, «Իզվեստիա»-ին ասել է նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան: Նա նշել է, որ սարսափը հաճախ նույնացվում […] ...

Սլովակիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը ծայրահեղ ծանր է

22:34 15.05.2024

Սլովակիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը ծայրահեղ ծանր է

Չորեքշաբթի օրը մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեռ գտնվում է վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Մատուշ Շութայ-Էշտոկը։ «Մահափորձի ժամանակ հարձակվողը հինգ կրակոց է արձակել, վարչապետի վիճակը ծայրահեղ ծանր է, նա դեռ վիրահատական ​​սեղանին է»,- լրագրողներին ասել է Շութայ-Էշտոկը։ ...

Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է ԱՄԷ-ի նախագահական պալատում

18:22 15.05.2024

Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է ԱՄԷ-ի նախագահական պալատում

«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում. միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ՝ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի […] ...

Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում

13:05 15.05.2024

Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում

Առողջապահության նախարարության և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագիրն արժանացել է Դիաբետի համաշխարհային հիմնադրամի դրամաշնորհին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում շաքարային դիաբետի ռազմավարության իրականացմանն ու դիաբետով պայմանավորված կուրության կանխարգելմանը: «Հայաստանում դիաբետի ազգային ռազմավարության իրականացում և կուրության կանխարգելում» ծրագրի շրջանակներում Երևանում և բոլոր մարզերում, առաջնային օղակում 2024-2027 թվականներին կիրականացվեն ակնային զննումներ, աչքի լազերային բուժում, առաջին անգամ […] ...

Նշվել է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ոչ ակնհայտ նշան

20:32 14.05.2024

Նշվել է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ոչ ակնհայտ նշան

Էրեկտիլ դիսֆունկցիան սրտանոթային հիվանդության վաղ նախազգուշացնող նշանն է: Նման աննկատ ախտանիշի մասին զգուշացրել է ընդհանուր պրակտիկանտ Հիլարի Ջոնսը, գրում է The Sun-ը։ Ջոնսի խոսքով՝ էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում սրտի կաթվածի վտանգը կրկնապատկվում է։ «Ահա թե ինչու է կարևոր իմանալ էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառը»,- ընդգծել է բժիշկը։ Թերապևտը բացատրել է, որ սրտի և անոթային հիվանդությունների զարգացմամբ նախ սկսվում […] ...

BACK_TO_TOP