23:50 02.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ:
Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, որտեղ ներկայացվել է դպրոցի նորակառույց մարզադահլիճը: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 224 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վանաձորի թիվ 8 տնակային մանկապարտեզում, որտեղ ներկայացվել են մանկապարտեզի շենքի կառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի նոր կառուցված 180 տեղ հզորությամբ մանկապարտեզ:
Երկրի ղեկավարին է ներկայացվել նաև (Մ-3) միջպետական ճանապարհի Վանաձոր – Սպիտակ հիմնանորոգված հատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 3 մլրդ դրամ, որն ուղղվել է պետբյուջեից։ Իրականացված աշխատանքների արդյունքում հիմնանորոգվել է 11,84 կմ ճանապարհ:
Սպիտակ համայնքում վարչապետը շրջել է նոր կառուցված «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Գարգառ բնակավայրում, որտեղ ներկայացվել է կրթահամալիրի կառուցման ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 947 մլն դրամ: Արդյունքում Գարգառը կունենա նոր կրթահամալիր բաղկացած՝ 200 երեխայի համար նախատեսված միջնակարգ դպրոցից և 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզից։ Ծրագիրը մեկնարկել է 2024թ․, ավարտը նախատեսված է 2026թ.:
Հաջորդիվ վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 հիմնական դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 543 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում։
Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին դպրոցի բացման առիթով և ընդգծել. «Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, ում գեներացրած միջոցների շնորհիվ Կառավարությունն ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը»: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ դպրոցն իր ֆիզիկական միջավայրով և բովանդակությամբ կօգնի, որ աշակերտներն իրենց հետագա կյանքի ընթացքում ինքնավստահության ավելի մեծ պաշար ունենան։
Վարչապետը խոսել է բոլոր դպրոցներում հստակ ձևակերպված ուղերձի առկայության կարևորության մասին և նշել. «Ի վերջո դպրոցի ամենակարևոր նպատակն այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ, իսկ հաջողակ ասելով՝ նկատի ունենք, որ լավ ապրեն, և սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք մեր աշակերտներին փոխանցել»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կարգախոսը պետք է ազդարարի բոլոր աշակերտներին՝ լավ սովորիր, որ լավ ապրես, քանի որ լավ ապրելն ու բարեկեցությունը հենված է միայն գիտելիքի վրա։
Վարչապետը խոսել է նաև աշակերտի համար ուսուցչի աշխատանքի կարևորության մասին, ընդգծել, որ Կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի լավ ուսուցիչ լինելու միջոցով հնարավոր լինի լավ ապրել և ընտանիքի բարեկեցությունը հնարավոր լինի ապահովել ուսուցչի աշխատանքով։ «Մենք պետք է վստահ լինենք, որ դպրոցում աշխատող ուսուցիչը, որը պայմանավորում է մեր երեխաների լավ սովորելու, ինչպես նաև հետագայում լավ ապրելու հնարավորությունը, մենք պետք է համոզված լինենք, որ մեր հարգելի ուսուցիչները ունեն պատշաճ հմտություններ: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ մի անգամ այդ հմտությունն ունենալը բավարար չէ, որովհետև ժամանակակից աշխարհում գիտելիքը փոխվում է, գիտելիքը զարգանում է, հմտությունները զարգանում են և շատ կարևոր է, որ մենք այս հարցում լինենք սկզբունքային մեր երեխաների համար: Եվ շատ կարևոր է, որ մեր երեխաները տրամադրված լինեն այս միջավայրն օգտագործելու, իրենք իրենց ապագան այսօր կառուցելու, նպատակներին ծառայեցնելու համար»։
Եվս մեկ անգամ շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ, որ մեր դպրոցները դառնան մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մեր հանրության լավ ապրելու, բարեկեցության հարթակ: Եվ ինչքան խոսում և մտածում ենք սրա մասին, ավելի ենք համոզվում, որ դա իսկապես ճշմարտություն է, որ վաղվա բարեկեցությունն այսօր այստեղ այս դասասենյակներից ներս է ձևավորվում»:
Ստեփանավան համայնքում երկրի ղեկավարին ներկայացվել է Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքների ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում համայնքը կունենա նոր կառուցված բնակելի թաղամաս՝ 15 շենքով: Նշվել է, որ ծրագիրը մեկնարկել է 2024թ., ավարտը նախատեսված է 2028թ.:
Նույն համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 1 դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 231 մլն դրամ: Վերանորոգվող դպրոցը նախատեսված է 522 աշակերտի համար։ Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին:
Այնուհետև վարչապետն այցել է Հագվու նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ384+50-կմ481+40 /կմ467+50-կմ473+61/ տեղամասի (Օձունի խաչմերուկի /Մ6 և Հ35/ աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 977 մլն դրամ։ Արդյունքում վերականգնվել և բարելավվել է 0,611 կմ ճանապարհ (Օձունի խաչմերուկ):
Այնուհետև՝ երկրի ղեկավարն այցելել է Ալավերդիի «Սանահին կայարան» թաղամաս, որտեղ ներկայացվել է տեղադրված ժամանակավոր մետաղական կամուրջը: Նշվել է, որ կամրջի տեղադրման արժեքը կազմել է 48 մլն դրամ։ Ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդված է եղել՝ նախորդ տարվա հեղեղումների հետևանքով: Մետաղական կամուրջը տեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ։ Ներկայում այն երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար։
Վարչապետին են ներկայացվել նաև Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 105 մլն դրամ։ Արդյունքում հիմնանորոգվել է 117.7 մ երկարությամբ կամուրջ:
Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,54 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։
Վարչապետի վերջին կանգառը եղել է Փամբակ բնակավայրում, որտեղ ծանոթացել է մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «Մաունթրի Mounthree» հյուրանոցը: Վարչապետը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին։ Նշվել է, որ հյուրանոցը կառուցվել է 2021-2024թթ., իրականացվել է շուրջ 8 մլն դոլարի ներդրում:
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:15 09.08.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացունՕգոստոսի 9-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են,որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։ ...
22:09 09.08.2025
ՈՒԵՖԱ-ն որակազրկել է ՖլիկինՈՒԵՖԱ-ի վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին որակազրկել է մեկ խաղով, հաղորդում է AS-ը։ Գերմանացի մասնագետը նաև տուգանվել է 20 000 եվրոյով «Ինտերի» դեմ մայիսի 6-ին Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո վարքագծի հիմնական սկզբունքները խախտելու համար։ Այսպիսով՝ Իսպանիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին խաղը կանցկացնի […] ...
21:53 09.08.2025
NYT. Եվրոպացի առաջնորդները վախենում են, որ դուրս կմնան Ուկրաինայի շուրջ բանակցություններիցԵվրոպական առաջնորդները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են համաձայնության գալ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում՝ առանց Եվրամիության մասնակցության: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ եվրոպացի պաշտոնյաները փորձում են համոզել Թրամփին, որ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ և ցանկանում […] ...
21:43 09.08.2025
Միլիտաոն գոլ է խփել սեփական կիսադաշտիցՄադրիդի «Ռեալը» օգոստոսի 8-ին իր մարզաբազայում ընկերական խաղ է անցկացրել «Լեգանեսի» հետ փակ դռների հետևում և հաղթել 4-1 հաշվով: Հաշիվը բացել է «Լեգանեսի» ֆուտբոլիստ Սուլե Էլ Հադադին: Դրանից հետո, Ալոնսոյի թիմը 4 գոլ է խփել: Աչքի են ընկել Բրահիմ Դիասը, Դին Հաուսենը, Էդեր Միլիտաոն ու Ֆրանսիսկո Պիտարչը: Ի դեպ, Էդեր Միլիտաոն մրցակցի դարպասը գրավել է […] ...