Վրաստանի օմբուդսմենը ոստիկանությանը կոչ է անում ապահովել Թբիլիսիում հավաքների ազատությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+14.09 oC

Վրաստանի օմբուդսմենը ոստիկանությանը կոչ է անում ապահովել Թբիլիսիում հավաքների ազատությունը

23:33 16.04.2024

Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին կոչ է արել իրավապահ մարմիններին համաչափ ուժ կիրառել Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարների նկատմամբ և ապահովել նրանց հավաքների ազատությունը։ Այս մասին ասված է օմբուդսմենի տարածած հայտարարության մեջ։

«Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը (օմբուդսմեն) շարունակում է հետևել Թբիլիսիում հավաքին՝ խորհրդարանին հարող տարածքում։ Վրաստանի հանրային պաշտպանը կոչ է անում ներքին գործերի նախարարությանը ապահովել հավաքների ազատությունը, ուժի կիրառման դեպքում առաջնորդվել համապատասխան միջազգային չափանիշներով»,- ասված է հաղորդագրությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեկինում ավարտվել են ռուս-չինական բանակցությունները

10:04 16.05.2024

Պեկինում ավարտվել են ռուս-չինական բանակցությունները

Ավարտվել են ռուս-չինական բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ, որոնք տևել են, ընդհանուր առմամբ, 2,5 ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Պուտինը երկօրյա պետական ​​այցով ժամանել է Չինաստան։ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները նախ բանակցություններ են վարել սահմանափակ ձևաչափով, ապա շարունակել են պատվիրակությունների մասնակցությամբ։ Չինաստանի նախագահը վստահեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, […] ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը ավարտել է առաքելությունը Ճապոնիայում

09:54 16.05.2024

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը ավարտել է առաքելությունը Ճապոնիայում

Միջուկային էներգիայով աշխատող «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը լքել է Յոկոսուկա ռազմածովային կայանը Տոկիոյի ծովածոցի մուտքի մոտ՝ ավարտելով իր առաքելությունը Ճապոնիայում, որտեղ այն գտնվում էր 2015 թվականի հոկտեմբերից։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ ավիակիրը կմեկնի ԱՄՆ՝ միջուկային վառելիքի վերանորոգման ու փոխարինման նպատակով։ Տարվա երկրորդ կեսին նույն դասի ավիակիրը՝ «Ջորջ Վաշինգտոնը», կժամանի Յոկոսուկայի բազա։ […] ...

ԱՄՆ Թենեսի նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

09:16 16.05.2024

ԱՄՆ Թենեսի նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Չորեքշաբթի ԱՄՆ Թենեսի նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է նահանգի Ֆրանկլին քաղաքի մոտակայքում։ Հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հավելում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Լուիզիանայի Բատոն Ռուժ քաղաքից և ուղղություն է վերցրել դեպի Կենտուկի Լուիսվիլ քաղաք։ Ինչպես […] ...

Պակիստանը հայտարարել է Fatah-II բազմակի հրթիռային համակարգի գործարկման մասին

08:56 16.05.2024

Պակիստանը հայտարարել է Fatah-II բազմակի հրթիռային համակարգի գործարկման մասին

Պակիստանի զինված ուժերը իրականացրել են Ֆաթահ-II ընդլայնված հեռահարության բազմակի արձակման հրթիռային համակարգի (MLRS) ուսումնական հաջող արձակում: Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արձակման նպատակն է եղել փորձարկել MLRS-ի դիզայնը, տեխնիկական պարամետրերը և տարբեր ենթահամակարգերը։ Fatah-II-ը նախատեսված է սովորական զինամթերք մատակարարելու համար: Համակարգի կառավարվող հրթիռները ունակ են բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները […] ...

ԱՄՆ-ը Նիգերի իշխանությունների հետ քննարկում է իր զորքերի դուրսբերման հարցը

08:47 16.05.2024

ԱՄՆ-ը Նիգերի իշխանությունների հետ քննարկում է իր զորքերի դուրսբերման հարցը

ԱՄՆ-ը արդեն քննարկում է Նիգերի իշխանությունների հետ, թե ինչպես ավարտին հասցնել ամերիկյան զորքերի դուրսբերումն աֆրիկյան երկրից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հայտարարել է Աֆրիկայի հարցերով պետքարտուղարի օգնական Մոլի Ֆին։ «Ներկայումս մենք աշխատում ենք «Հայրենիքի փրկության ազգային խորհրդի» հետ ամերիկյան զորքերի դուրսբերման շուրջ»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով՝ Պենտագոնի ներկայացուցիչներն այժմ Նիամեյում են՝ […] ...

Մեծ Բրիտանիայում որոշ բանտարկյալներ ազատ կարձակվեն` բանտերում տեղ չլինելու պատճառով․ Reuters

08:38 16.05.2024

Մեծ Բրիտանիայում որոշ բանտարկյալներ ազատ կարձակվեն` բանտերում տեղ չլինելու պատճառով․ Reuters

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ժամանակավորապես որոշում է կայացրել ազատ արձակել որոշ հանցագործների՝ երկրի բանտերի գերբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Բացի այդ, որոշ դատական ​​նիստեր կհետաձգվեն բանտերի գերբնակեցման դեմ պայքարի համար ձեռնարկված արտակարգ միջոցառումների շրջանակում: Գործակալությունը նշում է, որ վերջին 30 տարիների ընթացքում Անգլիայում և Ուելսում բանտարկյալների թիվը կրկնապատկվել է՝ ծանր հանցագործությունների նկատմամբ ավելի կոշտ […] ...

BACK_TO_TOP