ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ոչ միայն արդարադատության և մարդու իրավունքների հարց է, այլև էական է հաշտեցման խթանման համար. Արմեն Գևորգյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ոչ միայն արդարադատության և մարդու իրավունքների հարց է, այլև էական է հաշտեցման խթանման համար. Արմեն Գևորգյան

12:36 17.04.2024

ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Ապրիլի 16-ին կայացած նիստում Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը:

«Պարո՛ն նախագահ,

Եվրոպան ավանդաբար փորձել է անտեսել զուգահեռները Կոսովոյի եւ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնել ձգտող այլ չճանաչված սուբյեկտների, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ինքնորոշման եւ դրա կիրառման նկատմամբ նման կանխակալ մոտեցումները դարձել են մայրցամաքում անկայունության հիմնական աղբյուրներից մեկը: Միջազգային կարգի ու արդարության հիմք լինելու փոխարեն այն դարձել է աշխարհաքաղաքական տեղաշարժերի բութ գործիք:

Ե՛վ Կոսովոն, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը 1990-ականների սկզբին հավասարապես լեգիտիմ գոյության իրավունք ունեին. նախկինում նրանք ինքնավար միավորներ էին սոցիալիստական հանրապետությունների կազմում:

Ներկայիս իրավիճակի ամբողջ անհեթեթությունը նրանում է, որ ամբողջատիրական Խորհրդային Միության մաս լինելով՝ Լեռնային Ղարաբաղն ուներ ինքնավար կարգավիճակ եւ ինքնակառավարում, մինչդեռ ժողովրդավարության դարաշրջանում եւ առավել լայն եվրոպական շրջանակում այն մնաց չճանաչված, իսկ նրա բնիկ ժողովուրդն էթնիկ զտման ենթարկվեց սեփական հայրենի հողերից:

Մինչդեռ կանխակալ մոտեցումներն ու երկակի ստանդարտները միջազգային հարաբերություններում խորացնում են քաոսն ու անորոշությունը, խթանում ավտորիտար միտումները եւ նվազեցնում ժողովրդավարական չափանիշները:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք՝ հայերս, կարիք կունենանք շատ բաներ վերսկսելու եւ նորովի մեկնարկելու: Առաջին հերթին մենք պետք է եվրոպական նոր եւ ապագա քաղաքական էլիտաներին պատմենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արմատների մասին եւ զուգահեռներ տանենք Կոսովոյի դեպքի հետ:

Կոսովոյի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կարող է Լեռնային Ղարաբաղի հայերին սեփական պատմական հայրենիքում ապագա ունենալու հույս ներշնչել:

Եթե Եվրոպան այսօր ուժեղ կամք դրսեւորի Կոսովոյի անկախության պաշտպանության նոր շրջանակ ընդունելու հարցում, ապա, կարծում եմ, նույն Եվրոպան պետք է հնարավորություններ գտնի՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի պատմական հայրենիք հայերի միասնական վերադարձին: Եվրոպայի խորհուրդը պետք է միանա Եվրոպական խորհրդարանի ջանքերին, որպեսզի օգնի նրանց միջազգային անվտանգության ամուր երաշխիքների ներքո իրենց քաղաքական ապագան հստակեցնելու եւ ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու հարցում: Հուսով եմ, որ Եվրոպայի խորհուրդը, ամրապնդելով Կոսովոյի անկախությունը, կարող է նաեւ վերահաստատել իր հանձնառությունը հիմնարար քաղաքական իրավունքների պաշտպանության ու պահպանման անկանխակալ մոտեցման հարցում:

ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ոչ միայն արդարադատության եւ մարդու իրավունքների հարց է, այլեւ էական է տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հաշտեցման խթանման համար: Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի»,- ասել է Արմեն Գեւորգյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին

15:34 16.05.2024

Կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Գործադիրը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 […] ...

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

14:27 16.05.2024

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ ...

Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը

21:48 14.05.2024

Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը

Ադրբեջանական լրատվամիոցները տեղեկացնում են, որ Բաքվի դատարանն այսօր երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջին անգամ Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարացրել էին հունվարի 25-ին: Այսինքն՝ մոտենում է արդեն ժամկետի ավարտը, ուստի դատախազը դիմել է դատարանին՝ միջնորդելով Արցախի նախկին նախագահ […] ...

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է

16:47 14.05.2024

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է

Միասնական սոցիալական ծառայությունից ԼՂ մեր հայրենակիցներին տեղեկացնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է։ ...

Ադրբեջանի դատարանը երկարաձգել է ապօրինի ձերբակալված Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

14:23 14.05.2024

Ադրբեջանի դատարանը երկարաձգել է ապօրինի ձերբակալված Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը, որին Ադրբեջանն ապօրինաբար ձերբակալել է՝ շինծու մեղադրանքներով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արկադի Ղուկասյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ ...

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է․ «Գեղարդ» հիմնադրամ

13:56 13.05.2024

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է․ «Գեղարդ» հիմնադրամ

2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին։ «Վանդալիզմի այս հերթական դրսևորումը սովորական երևույթ է այդ պետության համար, որի գերխնդիրներից մեկն է ոչնչացնել հայկական հետքը բռնազավթված տարածքներում։ Սա մշակութային ցեղասպանություն է, որը բնորոշվում է հետևյալ կերպ․ էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների […] ...

BACK_TO_TOP