Օտարերկրյա գործակալների մասին վրացական օրենքը կապված չէ Ռուսաստանի հետ․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Օտարերկրյա գործակալների մասին վրացական օրենքը կապված չէ Ռուսաստանի հետ․ Պեսկով

14:22 17.04.2024

Քաղաքականության վրա արտաքին ազդեցությունը սահմանափակելու մասին վրացական օրինագիծը չի կարելի անվանել ռուսական, շատ երկրներ պահպանում են «ներքաղաքական հիգիենա»։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա ոչ մի կերպ ռուսական չէ, սա այժմ սովորական պրակտիկա է հսկայական թվով պետությունների համար»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ազդակները գալիս են Վրաստանից դուրս։

«Նրանք փորձում են օգտագործել այս ներքաղաքական գործընթացը որպես հակառուսական տրամադրություններ հրահրելու գործիք, քիչ հավանական է, որ այդ ազդակները գալիս են Վրաստանի ներսից», – նշել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսլանդիայում գործարկվել է օդից ածխաթթու գազ որսացող ամենամեծ գործարանը 

17:48 17.05.2024

Իսլանդիայում գործարկվել է օդից ածխաթթու գազ որսացող ամենամեծ գործարանը 

Իսլանդիայում սկսել է գործել աշխարհում ամենամեծ գործարանը, որը նախատեսված է օդից ածխաթթու գազը ներծծելու և այն ժայռի վերածելու համար, հայտնել են շվեյցարական Climeworks-ը և իսլանդական Carbfix-ը, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Orca անվանումը ստացած այս գործարանը կարող է ամեն տարի օդից դուրս բերել 4000 տոննա ածխաթթու գազ, որը, ըստ ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության, […] ...

Կուլեբան ասել է, որ Կիևը գաղտնի բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ

17:00 17.05.2024

Կուլեբան ասել է, որ Կիևը գաղտնի բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ

Ուկրաինան Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ չի վարում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ «Ուկրաինան և Ռուսաստանը գաղտնի համաձայնության չեն գալիս, մեր միջև գաղտնի բանակցություններ չկան», – ասել է նա «Times of Ukraine» հեռուստաալիքի տեսանյութում: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արևմուտքն իրեն չի դրդում բանակցել […] ...

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա

16:38 17.05.2024

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է […] ...

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

14:55 17.05.2024

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

Մայիսի 14-ին Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր ու նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի նախաձեռնությամբ Սենատում անցկացվեց «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր ծավալել քննարկումներ ֆրանսիական դերակատար կառույցների կողմից Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղի […] ...

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

14:30 17.05.2024

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Հարգելի’ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության […] ...

Մոսկվան և Պեկինը միասին դիմագրավում են արտաքին միջամտությանը․ Չինաստանի ԱԳՆ

13:42 17.05.2024

Մոսկվան և Պեկինը միասին դիմագրավում են արտաքին միջամտությանը․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը աջակցում են միմյանց ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում և դիմադրում են արտաքին միջամտությանը, ուրբաթ ասել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Լյու Բինը։ «Երկու կողմերն աջակցում են միմյանց ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերը պաշտպանելու գործում, ինչպես նաև հակազդում են արտաքին ուժերի միջամտությանը իրենց ներքին գործերին»,- ասել է Լյու […] ...

BACK_TO_TOP