Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված․ Արման Եղոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+18.09 oC

Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված․ Արման Եղոյան

20:40 19.04.2024

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված։ Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, որտեղ պետական սահմանապահ հսկողություն կիրականացնեն երկու պետությունների սահմանապահ ծառայությունները։
Սա՝ ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը չունի սահման և ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը պատրաստվում է զիջել իր սուվերեն տարածքից որևէ քառակուսի մետր։
Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման հետագա գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով․ մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել

13:08 17.05.2024

Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը: Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական եւ ճշգրիտ ներկայացումը, միաժամանակ, կհստակեցվի մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական […] ...

Զելենսկին դժգոհել է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի պարտությունը

12:55 17.05.2024

Զելենսկին դժգոհել է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի պարտությունը

Արևմտյան երկրները բավարար օգնություն չեն ցուցաբերում Ուկրաինային, քանի որ չեն ցանկանում «Ռուսաստանի պարտությունը» հակամարտությունում։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է РБК-Ուկրաինան։ «Ես կարծում եմ, որ գործընկերները վախենում են՝ Ռուսաստանի Դաշնությունը կպարտվի»,- ասել է նա։ Նա հավելել է, որ Արևմուտքը կարծում է, որ նման զարգացումը կհանգեցնի […] ...

Առաջարկվում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը

12:44 17.05.2024

Առաջարկվում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին

11:30 17.05.2024

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին։ «ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ ունեցած խորը համագործակցությունը։ Նախարարի տեղակալը, առանձնացնելով ավիացիայի ոլորտին տրամադրված աջակցությունը, կարևորել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման հարցում փորձի փոխանակումը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները հետաքրքրվել են […] ...

Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմաարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ

11:23 17.05.2024

Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմաարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ

Մայիսի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերության կոմիտեի պատվիրակության և Արաբական արդյունաբերական կազմակերպության (ԱԱԿ) միջև անցկացվել է գործարար համաժողով։ «Համաժողովի ընթացքում հայաստանյան և եգիպտական ռազմաարդյունաբերական ընկերությունների միջև տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հայկական և եգիպտական ռազմաարդյունաբերական ընկերությունների միջև գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Կահիրե են ժամանել մոտ մեկ տասնյակ հայաստանյան ռազմաարդյունաբերական […] ...

Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Մարկ Գրինի հետ

11:03 17.05.2024

Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Մարկ Գրինի հետ

Մայիսի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Մարկ Գրինի հետ (հանրապետական, Թենեսսի)։ «Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ներուժի տեսլականը»,-հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից: ...

BACK_TO_TOP