Ռուս զինծառայողը Գյումրիի ռեստորանային համալիրում խմիչք է փնտրել․ նոր մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Ռուս զինծառայողը Գյումրիի ռեստորանային համալիրում խմիչք է փնտրել․ նոր մանրամասներ

18:37 09.09.2018

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 1։40-ի սահմաններում, անհայտ անձը կոտրել է  Գյումրիի Շիրակացի փողոցում գտնվող Դվին ռեստորանային համալիրի հետնամասի դռան ապակին, մուտք է գործել ու տակնուվրա արել սրահը։ Հարսանյաց սրահի պահակը ձայներ է լսել ու միացրել ազդանշանային համակարգը, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը:

Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին: Զինծառայողը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ նա հարբած է: Հարսանյաց սրահի տնօրեն Սարգիս Սարգսյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ զինծառայողը խմիչք է փնտրել, այն չգտնելով՝ կոտրել է օդորակիչն ու շուռ տվել սրահի սեղաններն ու աթոռները։ Ավելի ուշ նա պարտավորվել է փոխհատուցել վնասը։

Շիրակի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասեց, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նա ավելացրեց, որ վերջին 6 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գողության ու գողության փորձերի դեպքերն ավելացել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

08:05 01.05.2025

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

08:00 01.05.2025

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

Մայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP