ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+16.09 oC

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր

18:25 23.04.2024

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որում արձանագրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով էթնիկ հայ բնակչության տեղահանման փաստը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը, որի հետևանքով վիրավորում են ստացել քաղաքացիական անձինք:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածից:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ տարիներ տևող հակամարտության ընթացքում շարունակվել են տեղ գտնել մարտական առանձին միջադեպեր, որոնց հետևանքով քաղաքացիական զոհեր են գրանցվել։ Տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել Հայաստանի տարածքում գտնվող ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ կառուցվող մետալուրգիական գործարանի շինհրապարակի ուղղությամբ, որի հետևանքով երկու քաղաքացիական անձ ստացել է ծանր վիրավորում»,–ասվում է զեկույցում:

Զեկույցում հիշեցվում է, որ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանն իրականացրել է ռազմական գործողություն՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողության հասնելու նպատակով։ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը: Այն վերաբացվեց սեպտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղից դուրս գալու՝ միակողմանի երթևեկության համար։ «Այդ օրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 բնակիչ, որն, ըստ էության, տարածքի ողջ էթնիկ հայ ազգաբնակչությունն էր, փախուստի դիմեց դեպի Հայաստան»,-նշված է զեկույցում:

Զեկույցում նաև հիշատակվում է այն մասին, որ 2022թ․ սեպտեմբերին միջազգային սահմանի երկայնքով և Հայաստանի տարածքում տեղի ունեցած նշանակալի մարտերից հետո Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացրած բողոքների վերաբերյալ դեռ վճիռներ չկային։

«Սեպտեմբերին ներկայացված զեկույցում «Մարդու իրավունքների միջազգային գործընկերություն» (IPHR) կազմակերպությունը, հղում կատարելով մի տեսանյութի, արձանագրում էր, որ «ողջամիտ հիմքեր կան կարծելու», որ 2022թ․ սեպտեմբերի բախումների ընթացքում «Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են հայ զինվորների արտադատական մահապատիժներ»,-ասված է զեկույցում:

ԱՄՆ պետքարտուղարությունը հիշեցրել է՝ 2022թ․ սեպտեմբերի ռազմական բախումների մասին իր զեկույցում «Մարդու իրավունքների միջազգային գործընկերություն» (IPHR) կազմակերպությունը, հիմնվելով զինվորների դիերի լուսանկարների ու տեսանյութերի վրա, հայտարարել է, որ ողջամիտ հիմքեր կան եզրակացնելու, որ հայ զինվորների հանդեպ ադրբեջանական զինվորները դրսևորել են դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք ու ենթարկել են նրանց խոշտանգումների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

11:58 18.05.2024

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին: Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ […] ...

Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

11:25 18.05.2024

Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ […] ...

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

11:07 18.05.2024

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […] ...

Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը տարածաշրջանում կայունություն կապահովի

11:00 18.05.2024

Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը տարածաշրջանում կայունություն կապահովի

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կապահովի կայունությունը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում և Կասպից ծովի տարածաշրջանում։ Այս մասին «Ռուսաստան՝ իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի լիագումար նիստում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին։ «Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրականացումը հատուկ դեր կխաղա տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- ասել է նա։ Իրանցի քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի, […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելն ունի բարձր հզորության ռումբերի պաշարներ

09:58 18.05.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելն ունի բարձր հզորության ռումբերի պաշարներ

Իսրայելին ամերիկյան բարձր հզորության ռումբերի մատակարարման դադարը պահպանվում է, սակայն իսրայելական զինվորականները նման զենքի պաշարներ ունեն։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները նախկինում դադարեցրել էր բարձր հզորության ռումբերի մեկ խմբաքանակի մատակարարումը։ «Այս դադարը շարունակվում է»,- […] ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան

09:36 18.05.2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան, հավանաբար Կալինինգրադ՝ քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի (ԱԷԿ) շուրջ տեխնիկական ասպեկտները, ասել է նա RIA Novosti-ին տված հարցազրույցում։ «Միգուցե դա ավելի մոտ կլինի ամսվա վերջին և այդ ժամանակ, հուսով եմ, կկարողանամ անցկացնել տեխնիկական բանակցությունների ևս մեկ փուլ», – ասել է Գրոսին՝ պատասխանելով Ռուսաստան այցելելու […] ...

BACK_TO_TOP