Բռնցքամարտի Հայաստանի հավաքականների կազմերն օլիմպիական վարկանիշային մրցաշարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+26.09 oC

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականների կազմերն օլիմպիական վարկանիշային մրցաշարում

16:28 17.05.2024

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Երևանի Օլիմպավանում՝ պատրաստվելով Թաիլանդում կայանալիք օլիմպիական վարկանիշային համաշխարհային մրցաշարին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է, որ Բանգկոկ կմեկնեն Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 ,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանց պայքարում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ) և Անի Հակոբյանը (66 կգ):

Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չի մեկնի մրցաշարին։

Հայ բռնցքամարտիկները Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր դեռևս չեն նվաճել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեր առջև նպատակ ենք դրել նվաճել գավաթը․ Ռոյսը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին

17:00 01.06.2024

Մեր առջև նպատակ ենք դրել նվաճել գավաթը․ Ռոյսը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարծում է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ անհանգստությունը նորմալ է։ «Վերջին եզրափակիչը «Ուեմբլիում» (2013 թվականին «Բավարիայից» կրած պարտությունը) եղել է 11 տարի առաջ։ Հիմա մենք ունենք այլ մրցակից, տարբեր խաղացողներ, ուստի խոսքը գնում է ոչ թե վերականգնվելու հնարավորության, այլ սպասումների մասին: Հիմա մենք մեր առջև նպատակ ենք […] ...

Դավիթ Չալոյանը կրկին հաղթանակ է տարել. օլիմպիական վարկանիշային մրցաշար

14:30 01.06.2024

Դավիթ Չալոյանը կրկին հաղթանակ է տարել. օլիմպիական վարկանիշային մրցաշար

Դավիթ Չալոյանը կրկին հաղթում է ու մոտ է օլիմպիական ուղեգրին։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Թաիլանդում շարունակվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իրանցի Ռուզբե Սաֆարիի նկատմամբ։ Հայաստանի հավաքականից օլիմպիական վարկանիշային մրցաշարում պայքարը շարունակում են նաև Ռաֆայել Հովհաննիսյանը և Անի Հովսեփյանը։ ...

«Փյունիկ»-ի կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացել է թիմից

14:03 01.06.2024

«Փյունիկ»-ի կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացել է թիմից

«Փյունիկ»-ի կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացել է թիմից։ Ավարտվել է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Դաշյանը «Փյունիկ» էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը: Նա, ընդհանուր առմամբ, 98 հանդիպում է անցկացրել թիմի կազմում` դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբը շնորհակալություն է հայտնել Արտակին անձնվեր ելույթների համար ու […] ...

Կիմիխը կարող է տեղափոխվել «Ռեալ»

11:30 01.06.2024

Կիմիխը կարող է տեղափոխվել «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի ծառայություններով, հայտնում է Bild-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները դիտարկում են 29-ամյա գերմանացու թեկնածությունը՝ որպես Տոնի Կրոսի պոտենցիալ փոխարինող։ Կրոսը հայտարարել է, որ Եվրո-2024-ից հետո կավարտի կարիերան։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս թիմի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ ...

6 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

10:23 01.06.2024

6 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

Երևանի «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Այմեն Մահմուդը, Ռուդիկ Մկրտչյանը, Ռազմիկ Հակոբյանը, Ռանսոմ Իբեհը, Բերտրան Մանին և Ռամսես Դոնֆաքը: Նշված ֆուտբոլիտների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, հայտնում է «Արարատի» մամուլի քարտուղարությունը: «Ռազմիկ Հակոբյանն «Արարատում» անցկացրել է հինգ տարուց ավելի: Այս ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը «Արարատի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 97 հանդիպում […] ...

Ռոնալդուն արտասվել է Իսպանիայի գավաթի եզրափակչում պարտվելուց հետո

09:44 01.06.2024

Ռոնալդուն արտասվել է Իսպանիայի գավաթի եզրափակչում պարտվելուց հետո

Սաուդյան «Ալ-Նասր» թիմի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Արքայի գավաթի եզրափակչում «Ալ-Հիլիալից» կրած պարտությունից հետո չի կարողացել զսպել էմոցիաները և լաց է եղել։ Այս մասին հայտնում է Match TV-ն։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ Առաջին խաղակեսի հենց սկզբում «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Միտրովիչը բացեց հանդիպման հաշիվը։ Խաղի վերջում Այման Յահյան հավասարեցրեց հաշիվը։ 11 մետրանոց հարվածաշարում […] ...

BACK_TO_TOP