Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

08:48 24.04.2024

Նաիրյան ուսանողական միությունը Բրյուսելում կազմակերպել էր մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին նախորդեց ոգեկոչման արարողություն հայկական Սուրբ Մարիամ-Մագդաղենացի եկեղեցում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխացմամբ՝ ոգեկոչման եւ մոմավառության արարողություններին ներկա էին Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, բելգիացի եւ հայ քաղաքական ու հասարակական գործիչներ։

Արտգործնախարար Հաջա Լահբիբն իր ելույթում նշեց, որ մարդկային պատմությունը նշանավորվել է ողբերգական էջերով, որոնցից մեկն էլ Հայոց ցեղասպանությունն է։ Նրա խոսքով՝ մինչ այդ օրերին Եվրոպան հազիվ փորձում էր ոտքի կանգնել աշխարհամարտից հետո, 1․5 միլիոն հայեր դատապարտվեցին ցեղասպանության, բռնագաղթի եւ սովի։ Արտգործնախարարը կարեւորեց Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները։ Նախարարն ուրախությամբ հիշեց եւ մեծ պատիվ համարեց անցյալ տարի Հայաստան կատարած այցը, Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը։ Նախարարը  հիշեց նաեւ Լեռնային Ղարաբաղում պայթունից տուժած արցախցիներին, որոնք իր ջանքերով բուժում ստացան Բելգիայում։

Դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ Բրյուսելում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։

«Պատմության այդ ողբերգական էջը ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլեւ համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլեւս երբեք» պատգամը։ Ցավոք, հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները շարունակվում են նաեւ մեր օրերում», – ասաց դեսպանը՝ համեմատություն անցկացնելով Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի  սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտման միջև։ Նա ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց պատմական հայրենիք անխափան վերադառնալու իրավունքի իրացման պաշտպանությունն ապահովելու կարևորությունը և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականության դատապարտման անհրաժեշտությունը։

Արեւմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի փոխանորդ, Բելգահայոց հոգեւոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանն իր խոսքում նշեց, որ Բրյուսելի սրտում գտնվող հիշատակի խաչքարը ոչ միայն անցյալն է հիշատակում, այլեւ ապագայի պատգամ է, որպեսզի քաղաքական գործիչները հիշեն ու կանխեն նման ոճրագործությունները։ Իսկ խաչքարի վրա փորագրված զանգակը, վարդապետի խոսքով, խորհրդանշում է հայ նահատակների արյունը, հիշեցնում, որ արթուն լինենք, որ նույն արհավիրքը նորից չկրկնվի։

Ապրիլի 24-ին Բրյուսելի Հենրի Միշու հրապարակում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որին ներկա կգտնվեն քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Բելգիայից և արտերկրից։ Արարողությանը կնախորդի Սուրբ նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթք և հիշատակի արարողություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

23:59 18.05.2024

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը, ավարտել է իր առաքելությունը, որի ընթացքում առաջին անգամ հատել է հասարակածն ու մտել Հարավային կիսագնդի ջրերը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին։ «Շահիդ Մահդավին առաքելություն է իրականացրել Հնդկական օվկիանոսում 39 օր շարունակ»,-հրամանատարի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim […] ...

Ռաֆահի բնակիչների գրեթե կեսը լքել են իրենց տները Իսրայելի գործողության պատճառով

23:52 18.05.2024

Ռաֆահի բնակիչների գրեթե կեսը լքել են իրենց տները Իսրայելի գործողության պատճառով

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի բնակիչների գրեթե կեսը ստիպված են եղել լքել իրենց տները մայիսին այնտեղ իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկի պատճառով։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ «Ռաֆահի 800,000 բնակիչների գրեթե կեսը կրկին շարժման մեջ է, քանի որ մայիսի 6-ին իսրայելական ուժերը այդ […] ...

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

23:34 18.05.2024

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շոշափվել են երկկողմ համագործակցության և տարբեր ձևաչափերով առաջիկա շփումների որոշ հարցեր։ Հաստատվել է ռուս-ղազախական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ հանձնառությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

23:12 18.05.2024

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Սա, օրվա սկզբից ի վեր, Իսրայելի հարավում օդային հարձակման մասին ահազանգի առաջին հաղորդումն է։ Օրվա ընթացքում բանակը բազմիցս հայտնել է երկրի հյուսիսում հրետակոծության սպառնալիքի մասին։ Աշկելոնը Գազայի հատվածին ամենամոտ իսրայելական ամենամեծ քաղաքն է։ Դրա […] ...

Գիտնականներն անվանել են մարդկանց համար արևային բռնկումների վտանգավոր հետևանքները

23:01 18.05.2024

Գիտնականներն անվանել են մարդկանց համար արևային բռնկումների վտանգավոր հետևանքները

Արեգակի վրա անսովոր հզոր բռնկումները ոչ միայն գունավոր բևեռափայլեր են առաջացնում Երկրի վրա, այլև ուղղակի վտանգ են ներկայացնում նրա բնակիչների համար: Այս մասին խոսել են Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) փորձագետները, հայտնում է Phys.org պորտալը՝ վկայակոչելով Agence France-Presse (AFP) լրատվական գործակալության տվյալները։ Փորձագետների կարծիքով՝ գեոմագնիսական փոթորիկների առողջության վրա բացասական ազդեցությունը կապված է արևային ճառագայթման հետ: Դրա […] ...

Չինական հետախուզությունը տիեզերական ոլորտում լրտեսություն է բացահայտել․ China Morning Post

22:44 18.05.2024

Չինական հետախուզությունը տիեզերական ոլորտում լրտեսություն է բացահայտել․ China Morning Post

Չինաստանի Գլխավոր հետախուզական գործակալությունը հայտնել է, որ վերջին տարիներին հայտնաբերել է տիեզերական լրտեսության մի քանի դեպք։ Այս մասին գրում է South China Morning Post-ը՝ հիմնվելով ՉԺՀ-ի պետական ​​անվտանգության նախարարության տվյալների վրա։ Նշվում է, որ նախարարությունը բացահայտել է օդատիեզերական ոլորտում լրտեսության բազմաթիվ դեպքեր՝ բացահայտելով որոշ երկրների հետախուզական ծառայությունների գործողությունները։ Ընդգծվում է, որ տվյալների արտահոսքը կանխվել է։ […] ...

BACK_TO_TOP