11:09 10.09.2018
ԱԺ 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի մեկնարկին այսօր քննարկման ներկայացվեց ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որին գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:
Նախագծի համահեղինակ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Աշխատանքային օրենսգրքում դրույթներ կան, որոնք գործատուին հնարավորություն են տալիս առանց աշխատողի հետ համաձայնեցնելու, հեռացնել նրան աշխատանքից: Միաժամանակ, ըստ դրույթներից մեկի, եթե աշխատողը մեկ ամբողջ օր անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի, գործատուն իրավունք ունի մեկ օրվա պատճառով հեռացնել աշխատանքից:
«Կան մարդիկ, որոնք ֆիզիկապես ներկայանում են աշխատանքի, բայց հրաժարվում են աշխատել, ինչն ավելի վտանգավոր է, քան չներկայանալը: Մենք մշակել ենք աշխատողի և գործատուի իրավունքների պաշտպանությունն ապահովող նախագիծ»,- հայտարարել է պատգամավորը:
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխան ելույթում նշեց, որ իրենք, որպես գլխադասային հանձնաժողով, բացասական եզրակացություն են տվել: Գևորգ Պետրոսյանի մատնանշմանը, թե մեկ ամբողջ օր անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հետ միաժամանակ պետք է ավելացնել աշխատանքի ներկայանալու, բայց չաշխատելու նորմը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ Աշխատանքային օրենսգրքում կա նորմ, ըստ որի՝ աշխատանքից բացակայող կամ չաշխատող մարդը պարտավոր է երկու անգամ գրավոր բացատարություն տալ, ինչից հետո, եթե բացակայությունը կամ չաշխատելը լինի անհարգելի, ապա գործատուն իրավունք կունենա հեռացնել աշխատանքից: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ սա օրենսդրական նորմ է, և լրացուցիչ փոփոխությունների կարիք չկա:
Վարման կարգով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ թեև իրենք հարգանքով են վերաբերվում հանձնաժողովի դիրքորոշմանը, սակայն կողմ են քվեարկելու նախագիծը քննարկման դնելու հարցին:
Նախագծին կողմ քվեարկեցին նիստին ներկա բոլոր 86 պատգամավորները՝ այդպիսով նախագիծն ընդգրկելով մեծ օրակարգ:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...