Աժ-ն ԿԲ խորհրդի անդամի համար քննարկում է Մարտին Գալստյանի թեկնածությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Աժ-ն ԿԲ խորհրդի անդամի համար քննարկում է Մարտին Գալստյանի թեկնածությունը

11:59 10.09.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր նիստի ժամանակ հայտարարեց, որ այս շաբաթ խորհրդարանն ունի տարբեր պետական մարմինների 6 պաշտոնների ընտրություն, որոնց համար պետք է քվեարկել:

Արա Բաբլոյանի առաջարկով՝ ԱԺ-ն սկսեց քննարկել ԿԲ խորհրդի անդամ առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը:

ԱԺ ֆինանսավարկային և վարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով թեկնածուին, հայտարարեց, որ Մարտին Գալստյանը բավական լուրջ աշխատանքային ճանապարհ է անցել, Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է, այդ ընթացքում մեծ հաջողություններ է արձանագրել և կարողացել այն դարձնել հայկական բրենդներից մեկը:

ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Մարտին Գալստյանը ելույթում նշեց իր տեսլականը ԿԲ-ում:

Ըստ թեկնածուի՝ ազգային բանկերը պետական կառավարման համակարգի կարևորագույն ինստիտուտներից են, որոնք կայունություն են ապահովում: Ներկայացնելով իր կրթական և աշխատանքային փորձը՝ Մարտին Գալստյանը երաշխավորեց, որ ԿԲ խորհրդի կազմում ներգրավվելու դեպքում, ինքը դրանք կներդնի նոր աշխատանքում: Այդ պաշտոնում արդյունավետ աշխատելու համար պահանջվում է գիտելիք, հմտություն և փորձ, ասաց թեկնածուն՝ նշելով, որ ունի բավարար գիտելիք ու փորձ:

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց վարկային քաղաքականության, վարկերի բարձր տոկոսադրույքների, ինչպես նաև ֆինանսական միջնորդ կազմակերպությունների մասին:

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն պատասխանեց, որ բանկերը շահույթ ստանալու հետաքրքրություն ունեցող կազմակերպություններ են, և դրա շնորհիվ վերջին տարիներին մեր երկրում վարկերի տոկոսադրույքներն իջնում են: Դա բիզնեսի օրենք է: Ինչ վերաբերում է միջնորդ կազմակերպությունների հարցին, ապա դրանք լիցենզավորվում են ԿԲ-ի կողմից և անցնում են հատուկ ընթացակարգ, իսկ եթե կան օրինախախտներ, ապա դա արդեն իրավապահ մարմինների խնդիրն է:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե չկա՞ արդյոք հնարավորություն, որպեսզի նվազեցվեն վարկերի տոկոսադրույքները, միաժամանակ, ի՞նչ կարելի է անել այն վարկառուների հետ, որոնք ուշացումներ ունեն վարկերի մարման առումով կամ չեն կարողանում մարել դրանք:

Մարտին Գալստյանը պատասխանեց, որ ԿԲ-ի հիմնական գործառույթն այն է, որ Հայաստանում լինի գների ու ֆինանսական կայունություն, սակայն մարդիկ դա գիտակցում են, երբ կայունությունը խաթարվում է: Անդրադառնալով վարկունակության խնդրին՝ թեկնածուն նշեց, որ կառավարությունը պարբերաբար միջոցներ է ստեղծում՝ խնդիրներ ունեցող վարկառուներին աջակցելու համար:

Որոշվեց, որ ԿԲ խորհրդի անդամի շուրջ քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP