12:37 10.09.2018
Ադրբեջանը փորձում է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ ու դրանից հետո սկսել ռազմական արկածախնդրություններ իրականացնել, ինչն այդ երկրի ղեկավարության մոտ չի ստացվում, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանն իրենց հարաբերություններում չունեն մեծ խնդիրներ։ Ադրբեջանի պահվածքին անդրադառնալով՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանին ձեռնտու չէ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, քանի որ այդ երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ նույն գործընթացը կարող է շարունակվել այնտեղ։ Այս պարագայում Բաքվի իշխանությունները փորձում են Հայաստանի մասին հիշատակումները կենտրոնացնել միայն Արցախի խնդրի վրա, հնարավոր լարվածություն մտցնել։
«Իրադրությունը շփման գծում բավական կայուն է։ Բայց երբ մենք Ադրբեջանի կողմից լսում ենք ռազմական հռետորաբանություն, դա բարձրացնում է մեր հարաբերություններում լարվածության աստիճանը»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պետք է փոխի իր վարքը, քանի որ կողմերը պետք է աշխատեն հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ իրավիճակ ստեղծելու ուղղությամբ։
«Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով, բայց Ադրբեջանը պետք է իմանա, որ հնարավոր չէ Հայաստանի հետ խոսել սպառնալիքների միջոցով»,– նշել է վարչապետը։
Կառուցողական բանակցություններ սկսելու համար, ըստ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանը պետք է թողնի ռազմական հռետորաբանությունը ու պատշաճ մթնոլորտ ստեղծի բանակցությունների համար։ Ինչ վերաբերում է բանակցային ձևաչափին, վարչապետը կրկնել է իր միտքը, որ Արցախի բնակչությունը չի մասնակցում Հայաստանի իշխանությունների ձևավորմանը, հետևաբար, Հայաստանի իշխանությունները չեն կարող արտահայտել նրանց կամքը բանակցությունների ընթացքում․ դրա համար Արցախում կայանում են ընտրություններ, և ժողովուրդը ձևավորում է տեղական իշխանություն, որն էլ լիազորված է կարգավորման գործընթացին մասնակցել նրա անունից։
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...