Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը

20:23 30.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ հայ-արգենտինական հարաբերություններն առանձնահատուկ են մեզ համար: Դրանք իսկապես բարեկամական են: Վերջին տարիներին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակներում, մենք զգացել ենք Ձեր երկրի աջակցությունը: Մենք, իրոք, կարիք ունեինք անկողմնակալ մոտեցման և Արգենտինայի դիրքորոշումն ու մոտեցումը հենց այդպիսին էր:

Վստահ եմ, որ Ձեր նշանակումը միանշանակ ավելի կխորացնի մեր հարաբերությունները»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Կարծում եմ, որ ես կարող եմ լինել կարևոր օղակ, որը կհաստատի Արգենտինայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերի խորացումը: Մեր երկրների ժողովուրդների միջև կան բազմաթիվ պատմական ընդհանրություններ: Արգենտինայի Հանրապետությունում կա բավական մեծ հայկական համայնք, և կարող եմ ասել, որ համայնքն իր ուրույն դերն է կատարել Արգենտինայի Հանրապետության առաջընթաց գրանցելու գործում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա բարեկամական և սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և իրականացնելու կարևորությանը: Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության ոլորտում լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման աշխատանքներին: Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում առկա մարտահրավերները բանակցային ուղիով և բարիդրացիության սկզբունքների հիման վրա հաղթահարելու կարևորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

13:31 15.07.2025

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։   ...

Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

13:00 15.07.2025

Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

12:53 15.07.2025

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

Bleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...

Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ

12:46 15.07.2025

Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:31 15.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

12:24 15.07.2025

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...

BACK_TO_TOP