17:28 03.05.2024
Այսօր կայացել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ e-work.am-ի պաշտոնական շնորհանդեսը: Հարթակը նպատակ ունի կամուրջ ստեղծելու գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղելու ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերը, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը:
e-work.am-ի շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով պանելային քննարկում:
Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
Պանելային քննարկման առանցքում ևս e-work.am հարթակն էր. բանախոսներից յուրաքանչյուրը դրան անդրադարձել է իր համակարգման տիրույթի դիտանկյունից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ կրթության ոլորտում ևս, ի թիվս այլ ոլորտների, թվայնացման ակտիվ գործընթացներ են իրականացվում ինչպես սովորողների, կրթական ծրագրերի, այնպես էլ դրանց մասին հավաստող փաստաթղթերի թվայնացման ձևաչափով:
«Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում մենք բավականին համապարփակ ինֆորմացիա ունենք, սակայն այս պահին հանրակրթության մակարդակում է, որ կարող ենք փաստել 100-տոկոսանոց ծածկույթի մասին: Անցած տարվանից արդեն իսկ թվայնացվել են նաև ավարտական ատեստատները», – ասել է Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ ներկայում գործընթացներ են իրականացվում նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բուհական կրթության շրջանակում թվայնացման և տվյալների առավել հասանելիության ապահովման ուղղությամբ:
Առաջիկայում, ըստ Արաքսիա Սվաջյանի, թվային հարթակում ներկայացնելու են բոլոր ուսումնական հաստատությունները՝ իրականացվող դասընթացները, բուհերի, նախնական ու միջին մասնագիտական կրթության որակավորման փաստաթղթերը: Այս բոլոր տվյալները հետագայում հնարավոր կլինի կապել նաև e-work համակարգին, եթե դրա կարիքը լինի:
Նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև լրացուցիչ և շարունակական կրթության ոլորտում իրականացվող թվայնացմանը: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ կրթության զարգացման ծրագրով նախատեսված է ունենալ ռեեստր, որտեղ հավաքագրված կլինեն երաշխավորված դասընթացները: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իրականացվում են:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է նաև E-work-ի՝ որպես պահանջված մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերլուծական հարթակ դիտարկվելու հնարավորությանը:
Ի պատասխան «Որքանո՞վ կարող է այս հարթակն օգտակար լինել ԿԳՄՍ նախարարության համար՝ կրթության խնդիրները և դրա բովանդակության հետ կապված թեմաները ձևակերպելու տեսակետից» հարցին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ միանշանակ օգտակար կլինի, եթե հնարավոր լինի տեղեկատվություն ստանալ, թե որ մասնագիտությունների կարիքն ավելի շատ կա աշխատաշուկայում, և որ մասնագիտությունն ինչքանով է պահանջված:
«Այս թեմայով մենք քննարկումներ ենք ունեցել Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ: Սա իսկապես կարևոր տեղեկատվություն է մասնագիտությունների տեղերի հատկացման, ինչպես նաև նոր մասնագիտությունների ներդրման առումով», – ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ այժմ կրթական համակարգում առկա են ժամանակավրեպ մասնագիտություններ, ինչպես նաև ձևավորվել են բնագավառներ, որոնց մասնագետների պատրաստման տեսանկյունից անելիքներ կան:
Հարթակի շնորհանդեսից հետո մեկնարկել է «Աշխատանքի տոնավաճառ-2024»-ը, որին իրենց տաղավարներով մասնակցել են առաջատար գործատուներ՝ առողջապահության, արտադրության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներից: Տոնավաճառին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
18:39 04.06.2025
«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես18:30 04.06.2025
Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրենՀայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ «Այո, […] ...
18:23 04.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՀունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք: Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և […] ...
18:14 04.06.2025
Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվելԲրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել, գրում է Marca-ն: Բրազիլացի սուպերաստղի ծառայություններով է հետաքրքրված «Պաչուկան», որի՝ Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում գլխավոր հաղթաթուղթն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելն է: Մեքսիկական ակումբի համար Նեյմարի հնարավոր տրանսֆերը ենթադրում է ոչ միայն մարզական, այլ նաև մարքեթինգային հաջողություններ, ինչն իր հետ կբերի հովանավորչական պայմանագրեր: Նշենք, որ […] ...
18:07 04.06.2025
Սիսիանի համայնքային ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շամբ գյուղում հաշվառված 21-ամյա երիտասարդը ապրիլի 26-ի գիշերը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել է գյուղի Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի նվագարկիչը, ձայնարկիչները, սպորտային պայուսակ, էլեկտրոնային կրիչներ և օծանելիք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա նույն ժամանակահատվածում գողություն է արել նաև Խանջյան […] ...
17:55 04.06.2025
Օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ ընդունելության կարգի նախագիծը: Նախատեսվում է՝ օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ քոլեջներ կամ ուսումնարաններ, պետք է ԿԳՄՍ նախարարություն առձեռն, իսկ դիմում- հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո […] ...