Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+24.09 oC

Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

17:34 03.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14-ամյա անչափահաս բնակչի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024թ․ մայիսի 1-ին՝ ժամը 14։08-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ առարկայի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սիսիան համայնքի 14-ամյա բնակիչը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 11։40-ի սահմաններում, հիշյալ անչափահասը իրենց տան տանիքից գտել է հանգուցյալ պապի կողմից դեռևս 1991թ․ ԼՂ-ի տարածքից բերված նռնակի պայթուցիչը, տեղափոխել ավտոտնակի մոտ և, չհասկանալով, թե ինչ է, ցանկացել է հանել պայթուցիչի օղակը։ Արդյունքում՝ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 14-ամյա տղան ստացել է մարմնական վնասվածքներ։

Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է նռնակի պայթուցիչի լծակ և պայթուցիչի հարվածական մեխանիզմ՝ դանդաղեցուցիչով։

ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին հանձնարարություն է տրվել՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

18:30 04.06.2025

Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ «Այո, […] ...

Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

18:23 04.06.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Հունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք: Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և […] ...

Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել

18:14 04.06.2025

Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել, գրում է Marca-ն: Բրազիլացի սուպերաստղի ծառայություններով է հետաքրքրված «Պաչուկան», որի՝ Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում գլխավոր հաղթաթուղթն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելն է: Մեքսիկական ակումբի համար Նեյմարի հնարավոր տրանսֆերը ենթադրում է ոչ միայն մարզական, այլ նաև մարքեթինգային հաջողություններ, ինչն իր հետ կբերի հովանավորչական պայմանագրեր: Նշենք, որ […] ...

Սիսիանի համայնքային ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

18:07 04.06.2025

Սիսիանի համայնքային ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շամբ գյուղում հաշվառված 21-ամյա երիտասարդը ապրիլի 26-ի գիշերը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել է գյուղի Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի նվագարկիչը, ձայնարկիչները, սպորտային պայուսակ, էլեկտրոնային կրիչներ և օծանելիք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա նույն ժամանակահատվածում գողություն է արել նաև Խանջյան […] ...

SHANTNEWS

18:00 04.06.2025

SHANTNEWS

Օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ

17:55 04.06.2025

Օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ ընդունելության կարգի նախագիծը: Նախատեսվում է՝ օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ քոլեջներ կամ ուսումնարաններ, պետք է ԿԳՄՍ նախարարություն առձեռն, իսկ դիմում- հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո […] ...

BACK_TO_TOP