ԱՄՆ եկեղ միգրանտների թվում կան այլ երկրների բանտերից, հոգեբուժարաններից մարդիկ․ Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ եկեղ միգրանտների թվում կան այլ երկրների բանտերից, հոգեբուժարաններից մարդիկ․ Թրամփ

08:36 08.05.2024

ԱՄՆ-ի սահմանը հատող առանց փաստաթղթերի միգրանտների թվում են նրանք, ովքեր կալանավորվել են այլ երկրների բանտերում կամ եղել են հոգեբուժարաններում: Այս մասին WGAL-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ներկայիս ամերիկյան վարչակազմը որոշել է, որ մեզ անհրաժեշտ են բաց սահմաններ, որոնք թույլ կտան մարդկանց մուտք գործել մեր երկիր՝ բանտերից, հոգեբուժարաններից»,- ասել է նա:

Ամերիկացի նախկին առաջնորդը պարբերաբար քննադատում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի ներգաղթային քաղաքականությունը՝ պնդելով, որ նրանք երկիրը վերածել են «աղբավայրի մնացած աշխարհի համար»։ Թրամփը նաև խոստացել է անհապաղ փակել ԱՄՆ սահմանը անօրինական միգրանտների համար, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարը կուսակցություններից պահանջել է չխախտել հասարակական կարգը

18:30 02.06.2024

Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարը կուսակցություններից պահանջել է չխախտել հասարակական կարգը

Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության և վետերանների հարցերով նախարար Թանդի Մոդիսը քաղաքական կուսակցություններից և ակտիվիստներից պահանջել է մնալ օրենքի շրջանակներում և չխախտել հասարակական կարգը։ Նա այդ մասին հայտարարել է մայիսի 29-ի համընդհանուր ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ Անկախ ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սպասվող ակնկալվող հայտարարությանը նախորդող ճեպազրույցում։ «Օրենքը պետք է խստորեն պահպանվի», – ընդգծել է Մոդիսը: Նա հրաժարվել […] ...

Ճապոնիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը այս ամառ կանցկացնեն եռակողմ զորավարժություններ

18:13 02.06.2024

Ճապոնիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը այս ամառ կանցկացնեն եռակողմ զորավարժություններ

Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Մինորու Կիհարան, Շին Վոն-Սիկը և Լլոյդ Օսթինը պայմանավորվել են «ինստիտուցիոնալացնել եռակողմ պաշտպանական համագործակցությունը», այդ թվում՝ ամռանը եռակողմ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը Սինգապուրում «Շանգրի-Լա» երկխոսության ֆորումի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նրանք պայմանավորվել են ինստիտուցիոնալացնել անվտանգության եռակողմ համագործակցությունը` ներառյալ բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունները, տեղեկատվության […] ...

Մեքսիկայում բացվել են համընդհանուր ընտրությունների առաջին ընտրատեղամասերը

17:53 02.06.2024

Մեքսիկայում բացվել են համընդհանուր ընտրությունների առաջին ընտրատեղամասերը

Մեքսիկայում բացվել են համընդհանուր ընտրությունների առաջին ընտրատեղամասերը։ Այս մասին հայտնում է TV Azteca-ն։ Հարավարևելյան Քինտանա Ռու նահանգում համընդհանուր ընտրություններում քվեարկությանը սպասող մարդկանց երկար շարքեր են գոյացել ընտրատեղամասերում: Մեքսիկացիները պետք է ընտրեն հանրապետության նոր նախագահ, 500 տեղ Կոնգրեսի ստորին պալատում և 128 սենատոր։ Տարածաշրջանային մակարդակով որոշվում է նահանգապետի ութ աթոռների և Մեխիկոյի քաղաքապետի ճակատագիրը։ Ընտրացուցակներում կա […] ...

Ուկրաինայի նախագահը Սինգապուրում հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ

17:18 02.06.2024

Ուկրաինայի նախագահը Սինգապուրում հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսություն» միջազգային անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ «Հանդիպում ունեցա ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ: Քննարկման առանցքային թեման Ուկրաինայի պաշտպանական կարիքներն էին, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդումը, F-16 ինքնաթիռների մատակարարումները, անվտանգության երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը»,- գրել է Զելենսկին Telegram ալիքում։ Նա բանակցությունների մանրամասներ չի […] ...

Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները

16:40 02.06.2024

Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները

Կորեայի Հանրապետությունը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության շարունակական սադրիչ գործողությունների, որոնց թվում են աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS ազդանշանների խափանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է Yonhap-ը, այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Չանգ Հո-Չժինը՝ հավելելով, որ կսկսեն այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց  դիմանալը Հյուսիսային Կորեայի համար դժվար […] ...

Հայտնի է դարձել, թե ով է լինելու Իսլանդիայի հաջորդ նախագահը

16:04 02.06.2024

Հայտնի է դարձել, թե ով է լինելու Իսլանդիայի հաջորդ նախագահը

Ձեռնարկատեր Հալլա Տոմասդոտտիրը կդառնա Իսլանդիայի հաջորդ նախագահը, հաղորդում է RUV հեռուստաընկերությունը։ «RUV-ը հայտարարում է, որ Halla Tómasdóttir-ը կդառնա Իսլանդիայի հաջորդ նախագահը»,- ասվում է հեռարձակողի հայտարարության մեջ։ Ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն, որոնք վկայակոչել է հեռուստառադիոընկերությունը, Tomasdottir-ը ստացել է ձայների 34,3%-ը ողջ երկրում։ Երկրորդ տեղում Իսլանդիայի նախկին վարչապետ Կատրին Յակոբսդոտիրն է՝ ձայների 25,2%-ով։ Յակոբսդոտտիրը RUV-ին տված […] ...

BACK_TO_TOP