15:37 10.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ:
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է.
«Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ, Նորին Գերազանցություն Վահագն Խաչատուրյանին: Որպես Երևանի քույր քաղաք, Լոս Անջելեսը կանգնած է Հայաստանի կողքին և կշարունակի ապահովել Լոս Անջելեսում ապրող հայերի բարեկեցությունը՝ տրամադրելով նրանց բարգավաճման համար անհրաժեշտ աջակցությունը։ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական գործընթացին նվիրվածության վրա, և մենք ակնկալում ենք շարունակական և ամուր համագործակցություն Հայաստանի և հայ ժողովրդի հետ»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար, նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է.
«Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Միացյալ նահանգների միջև տասնամյակներ շարունակ դինամիկ զարգացող համագործակցությունը: Հայաստանում առանձնահատուկ վերաբերմունք կա Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի նկատմամբ նախ այն պարզ պատճառով, որ Ձեր նահանգում և մասնավորապես Լոս Անջելելսում է գտնվում ԱՄՆ ամենախոշոր հայկական համայնքներից մեկը, ապա նաև պայմանավորված մի շարք տնտեսական իրողություններով: Նկատի ունեմ այն, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ էական դերակատարություն է ստացել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և այս առումով մեր առաջնահերթությունների շարքում է Կալիֆորնիայի «Սիլիկոնային Հովտում» գտնվող ՏՏ ոլորտի խոշոր ներկայացուցիչների հետ փոխգործակցության ընդլայնումը և Հայաստանում նրանց ներկայացվածության խթանումը: Օգտվելով առիթից, ես ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ և նաև Միացյալ Նահանգների բարձր ղեկավարությանն այն աջակցության համար, որը ցուցաբերում է ամերիկյան կողմը վերջին շրջանում Հայաստանին, մեր պետության համար դժվարին այս ժամանակաշրջանում։ Վստահ եմ նաև, որ մեր հանդիպումը հավելյալ խթան կհանդիսանա մեր երկրների արդյունավետ գործակցության հետագա զարգացման համար»։
Հանրապետության նախագահը շեշտել է, որ էներգակիր ռեսուրսների սակավության պայմաններում, Հայաստանը հիմնական շեշտադրում է կատարում մարդկային մտավոր կապիտալի զարգացման վրա։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքային ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շրջանակում ամերիկյան լավագույն փորձառությունը Հայաստանում կիրառելու հնարավորություններին և ուղիներին։ Այս կապակցությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը նշել է Լոս Անջելեսի և Երևանի քաղաքապետարանների աշխատակիցների համար փորձի փոխանակման և վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման նպատակահարմարությունը և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մեկնարկի խթանման կարևորությունը։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Միացյալ Նահանգներ-Հայաստան ուղիղ չվերթների իրականացման և մասնավորապես Լոս Անջելես Երևան ուղղությունով նման հնարավորության կյանքի կոչման հեռանկարների և անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին, ինչի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հաստատակամ դիրքորոշումը՝ հասնել հարևանների հետ հիմնախնդիրները խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի, ինչպես նաև խաղաղ համակեցության սկզբունքների շրջանակում լուծելու վերաբերյալ։
«Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դրված է խաղաղության հասնելու անհրաժեշտ քաղաքական կամքը»,- նշել է նախագահը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս աջակցել երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման գործընթացին։
08:50 26.05.2025
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները ԳազայումԲունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...
08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտինՈւկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...
08:06 26.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...