08:48 14.05.2024
Առաջին անգամ Հայաստանում հունիսի 16-23-ը «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջզգային երաժշտական փառատոնը Երևանում` հանդես կգա համերգներով` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ:
Շաբաթվա ընթացքում Երևանի երաժշտական տարբեր հարթակներում՝ հինավուրց Զվարթնոցի տաճարի բացօթյա հրապարակում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում, Արամ Խաչատրյան համերգասրահում, հանդես կգան համաշխարհային աստղեր Իտալիայի, Ռուսաստանի և Հայաստանի երաժշտական բեմերից:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 16-ին հինավուրց Զվարթնոցի տաճարում։ Երևանցիները և հյուրերը կվայելեն դյութիչ պատմաերաժշտական ներկայացում՝ նվիրված Տիգրան Մեծին: «Տիգրան Մեծի մետամորֆոզները» միջազգային վիթխարի երաժշտական նախագիծ է նեապոլիտանական երաժշտական գրադարանի հետ համագործակցությամբ, որը տրամադրել է իտալացի մեծագույն կոմպոզիտորներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի, Պիչինիի օպերաների բացառիկ նոտաները։ Զվարթնոցի տաճարի դիմաց գտնվող բացօթյա հրապարակի խորհրդավոր մթնոլորտում կարտացոլվի լեգենդար հրամանատարի պատմությունը, ում կայսրությունը տարածվել է «ծովից ծով»․ արքայից արքա Տիգրան Մեծի ստեղծած տարածքը հենց այսպես է կոչվել։ Մեկ երեկոյի ընթացքում տարածությունը կվերածվի կախարդական վայրի, որտեղ կճախրեն հավերժահարսները, կախարդական վիշապը և նույնիսկ ոսկե կառքը:
Ելույթ կունենան օպերային բեմի համաշխարհային աստղեր Իտալիայից, Հայաստանից և Ռուսաստանից․ իտալացի հռչակավոր հազվագյուտ կոնտրտենոր ձայն ունեցող Աուրելիո Սկյավոնին, Միխայլովսկի և Մարիինյան թատրոնների մենակատարներ, ինչպես նաև ճանաչված իտալացի դիրիժոր Քրիստիան Դելիզոն։ Բարոկկո դարաշրջանի թատրոնի զարմանալի կերպարները կներկայացնեն «Փոքր Տրիանոն» պատմական պարի թատրոնի արտիստները: Հանդիսատեսի համար հատուկ նվեր կլինի Սանկտ Պետերբուրգից հայտնի ջութակահար, փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցի ելույթը։ Մարիան նվագում է իտալացի հռչակավոր վարպետի հին ջութակի վրա։ Հետաքրքրաշարժ պատմաերաժշտական ներկայացման բեմադրիչն է պետերբուրգյան հայտնի ռեժիսոր Արկադի Ղևոնդովը:
Հունիսի 18-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի կունենա գալա համերգ, որը կմեկտեղի մեր ժամանակների ամենավառ և նշանավոր վոկալիստների Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի և Երևանի առաջատար օպերային թատրոններից:
Աշխարհահռչակ Մարիինյան, Միխայլովսկի և Մեծ թատրոնների, ինչպես նաև Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի առաջատար վոկալիստները հանդես կգան համաշխարհային հայտնի բաս Ֆյոդոր Շալյապինին նվիրված համերգին։ Կհնչեն ամենագեղեցիկ արիաները, ռոմանսները, երգեր հոբելյարի երգացանկից: Հյուրերը կտեսնեն Շալյապինի ստեղծած կերպարները և կընկղմվեն նրա ապրած դարաշրջանի արտասովոր մթնոլորտի մեջ:
Հունիսի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա գալա-համերգ Իտալիայից և Ռուսաստանից ամենահեղինակավոր մրցույթների հաղթողների մասնակցությամբ: Բոլոր ժամանակների գլուխգործոցներ և կինոերաժշտության հիթեր կհնչեն վիրտուոզ ակարդեոնիստ Սիմոնե Զանկինիի (Իտալիա), աշխարհի ամենահեղինկավոր մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, հայկական ծագմամբ հայտնի պետերբուրգյան դաշնակահար Իլյա Պապոյանի, Ա․ Սաքսի անվան սաքսոֆոնիստների հայտնի մրցույթի պատմության մեջ առաջին ռուս գրան պրիի տիտղոսակիր Սերգեյ Կոլեսովի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, ջութակահարուհի, իտալացի հայտնի վարպետի հազվագյուտ ջութակի վրա նվագող Մարիա Սաֆարյանցի կատարմամբ։ Համերգը կկայանա սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, դիրիժոր՝ ռուս ժամանակակից առաջատար դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր, նշանավոր երաժշտական դինաստիայի ներկյացուցիչ Յարոսլավ Զաբոյարկին:
18:40 19.07.2025
Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքներըԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...
18:32 19.07.2025
Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել էԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...
18:20 19.07.2025
Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. BerlingskeԴանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...
18:10 19.07.2025
ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվենԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...