Սուրեն Պապիկյանը հիշեցրել է ջուրն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

Սուրեն Պապիկյանը հիշեցրել է ջուրն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականի մասին

19:30 10.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքային սեփական եկամուտների կատարման ընթացքին, ոռոգման ջրի համաչափ բաշխմանը, մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր, ամփոփվել նախորդ շաբաթ անցկացված համապետական շաբաթօրյակի արդյունքներն ու նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Խոսելով արդեն տևական ժամանակ քննարկվող միջպետական ավտոմոբիլային ճանապարհների եզրերին տեղակայված առևտրի կետերում կամ գազալցակայաններում հանրային զուգարաններ կառուցելու խնդրի մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի հետ քննարկվում են գազալցակայանների շենքային ենթակառուցվածքներում կամ դրանց բացակայության դեպքում հարակից տարածքներում հասարակական զուգարանների տիպային չափորոշիչներ սահմանելու հարցը, որի ավարտից հետո կմեկնարկեն ծրագիրը կյանքի կոչելուն ուղղված աշխատանքները։

 

Անդրադառնալով բնակչության շրջանում մեծ դժգոհությունների առիթ հանդիսացող և հասարակական լայն շերտերին հուզող ոռոգման ջրի համաչափ բաշխման հիմնախնդրին՝ նախարար Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է ամեն կաթիլ ջուրը արդյունավետ օգտագործելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մասին և շեշտել, որ այսուհետ անհրաժեշտ է բացառել հնարավոր բոլոր տեսակի չարաշահման և օրինազանցության դեպքերն ու ապահովել ջրի արդար բաշխման պրակտիկա։ Նախարարը մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել հետևողական գտնվել ջրային ռեսուրսների կորուստները նվազագույնի հասցնելու և վերահսկողական կարողությունները մոբիլիզացնելու գործում։

 

Նախարարը մտահոգություն է հայտնել հողի հարկի և գույքահարկի հավաքագրման ցուցանիշների վերաբերյալ և մարզպետներին հորդորել ճիշտ վարչարարության կիրառման միջոցով փնտրել և գտնել ոլորտի ցուցանիշների բարելավման եղանակներ։

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է նաև նախորդ շաբաթ հանրապետությունում անցկացված համապետական շաբաթօրյակի, դրա իրազեկման ձևի և բովանդակությանն առնչվող հարցեր։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել մարզպետներին շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար և հավելել, որ անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ջանքերն այս շաբաթ կայանալիք «Մաքուր մոլորակ» միջազգային նշանակության միջոցառմանն ավելի պատրաստված ու համախմբված ներկայանալու նպատակով։

Ներկայացնելով Տավուշի մարզում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովում արձանագրված հաջողություններն ու գրանցված աննախադեպ ակտիվությունը, նախարարը շնորհակալություն է հայտնել մարզպետ Վահե Ղալումյանին միջոցառումը բարձր մակարդակի կազմակերպելու և անցկացնելու համար։ Սուրեն Պապիկյանը ներկա մարզպետներին կոչ է արել որպես նախադեպ ընդունել ներդրումային համաժողով կազմակերպելու Տավուշի օրինակը, և միջոցառումներ ձեռնարկել նմանատիպ համաժողովներ սեփական տարածաշրջաններում կազմակերպելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

12:28 07.05.2025

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը և Կիևի հետ սկսի էական բանակցություններ արդեն 2025 թվականին։ «Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի՝ մեր միությանը անդամակցելու ուղին։ Սա միայն Ուկրաինայի ձգտումը չէ։ Այն կարող է լինել անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք Ուկրաինայի հետ՝ անդամակցության բանակցությունների […] ...

Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

12:22 07.05.2025

Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

ՀՀ  կառավարությունը հանդես է եկել կարեւոր օրենսդրական նախաձեռնությոմբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից […] ...

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

12:15 07.05.2025

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը՝ նշելով օրական 1700 դրամի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Սարգսյանը հերքեց այս տվյալը։ «Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4 հազար դրամ, իսկ դա […] ...

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

12:07 07.05.2025

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է […] ...

SHANTNEWS

12:00 07.05.2025

SHANTNEWS

50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

11:57 07.05.2025

50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում: Քրեական ոստիկանները և մարզի պարեկները, համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհին 50-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և իր վարած «Քրայսլեր» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են վարչություն: 50-ամյա աշնակցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 […] ...

BACK_TO_TOP