10:18 18.05.2024
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճած Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մատս Հումելսը, Յուլիան Բրանդտը և Նիկլաս Զյուլեն, ինչպես նաև Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Լեոն Գորեցկան ու Սերժ Գնաբրին ցուցակում չեն։
Դարպասապահներ․ Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Ալեքսանդեր Նյուբել («Շտուտգարտ»), Մարտ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»)։
Պաշտպաններ․ Վալդեմար Անտոն, Մաքսիմիլիան Միտելշտադտ (երկուսն էլ՝ «Շտուտգարտ»), Բենժամին Հենրիխս, Դավիդ Ռաում (երկուսն էլ՝ «Լայպցիգ»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Ռոբին Կոխ («Այնտրախտ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դ․»), Ջոնաթան Տա («Բայեր»)։
Կիսապաշտպաններ․ Ռոբերտ Անդրիխ, Ֆլորիան Վիրց (երկուսն էլ՝ «Բայեր»), Կրիս Ֆյուրիխ («Շտուտգարտ»), Պասկալ Գրոս («Բրայթոն»), Տոնի Կրոս («Ռեալ»), Ջամալ Մուսիալա, Ալեքսանդր Պավլովիչ, Լերոյ Սանե (բոլորը՝ «Բավարիա»), Իլկայ Գյունդողան («Բարսելոնա»)։
Հարձակվողներ․ Մաքսիմիլիան Բայեր («Հոֆենհայմ»), Նիկլաս Ֆյուլկրուգ («Բորուսիա Դ․»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Կայ Հավերց («Արսենալ»), Դենիզ Ունդավ («Շտուտգարտ»)։
Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում Բունդեսթիմն ընդգրկված է A խմբում, որտեղ մրցելու է Հունգարիայի, Շոտլանդիայի և Շվեյցարիայի հավաքականների հետ:
23:59 09.05.2025
Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համարՄայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...
23:53 09.05.2025
Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելուՈւկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...
23:48 09.05.2025
«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից էՄայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...
23:42 09.05.2025
Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համարՌուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...
23:34 09.05.2025
Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավորՄայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...
23:24 09.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...