17:35 20.05.2024
Մայիսի 20-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողոին:
Ստորև՝ նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը:
«Գլխավոր քարտուղար Գրոսսի,
Մեծարգո՛ համանախագահներ,
Հարգելի՛ գործընկերներ,Կցանկանայի սկսել արտահայտելով մեր խորին ցավակցությունները Իրանի Կառավարությանը, գործընկերներին և բարեկամ ժողովրդին ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:
Ցանկանում եմ իմ գոհունակությոնը հայտնել Գլխավոր քարտուղարին և Քարտուղարությանը Միջուկային անվտանգության միջազգային չորրորդ համաժողովը կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհավորել Ավստրալիային և Ղազախստանին միջոցառումը արդյունավետ համանախագահելու համար:
Որպես չտարածման ջատագով՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերին և հավատարիմ է ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրություններին:
Վերջին տասնամյակում մեր գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ՝ ներառյալ այնպիսիք, որոնք բխում են տեխնոլոգիաների զարգացումից: Շատ կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին: Ընդգրկուն երկխոսության խթանումը, տեղեկատվության փոխանակումը և լավագույն փորձի կիրառումը կարևոր են սպառնալիքների արդյունավետ նույնականացման և կառավարման համար:
ԱԷՄԳ կենտոնական դերակատարությամբ՝ գործընկերների հետ միջազգային համագործակցությունը էական դերակատարություն է ունեցել միջուկային անվտանգության և ապահովության բնագավառում մեր կարողությունների ամրապնդման գործում: Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ ԱԷՄԳ առաջարկություններին համապատասխան:
Այս բարելավումները՝ ատոմակայանի լայնամասշտաբ արդիականացումը և սարքավորումներով վերահագեցումը, ատոմային էներգիայի նկատմամբ ձևավորել են հավելյալ հանրային վստահություն: Առաջնորդվելով ազգային առաջնահերթություններով և ածխածնի զրոյական արտանետման գլոբալ նպատակներին հասնելու գործում միջուկային էներգիայի առանցքային կարևորությամբ, ինչպես նաև ելնելով ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների պահպանման կարևորությունից՝ Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով:
Հայաստանն իր Ազգային գործողությունների ծրագրով լիարժեքորեն հետևում է միջազգային պարտավորություններին, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով: Մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի ապահովվի խիստ սահմանային վերահսկողություն՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը կանխելու համար: Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են:
Հարգելի՛ գործընկերներ,
Վկայակոչելով ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի բանաձևերը և որոշումները՝ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումը կամ հարձակման վտանգը համարվում է ՄԱԿ-ի Կանոնադրության, Միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության խախտում: Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները:
Խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ: Այս առումով Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը, որոնք առաջ է քաշել Գլխավոր քարտուղարը՝ որպես խաղաղ միջուկային օբյեկտների անվտանգության պահպանման նվազագույն պայման: Այս լույսի ներքո Հայաստանը բարձր է գնահատում Գլխավոր քարտուղարի և ԱԷՄԳ-ի անձնակազմի նվիրված և շարունակական ջանքերը։
Մեր նպատակն է ստեղծել միջազգային ընկալում, առ այն, որ կա անհրաժեշտություն նոր շունչ հաղորդելու միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի մշակման գործընթացին, որը կարգելի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները:
Եզրափակելով՝ կցանկանայի վերահաստատել մեր անսասան նվիրվածությունը համաշխարհային միջուկային անվտանգության ամրապնդման ընդհանուր նպատակներին, միջուկային զենքի չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: Թող այս համաժողովը ծառայի որպես նորացված համագործակցության և նորարարության խթան՝ մղելով մեզ դեպի ավելի ապահով և անվտանգ ապագա:
Շորհակալություն»:
Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և միջուկային անվտանգության փորձագետների համար՝ քննարկելու միջուկային անվտանգության ապագան ամբողջ աշխարհում՝ միաժամանակ հնարավորություն տալով տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման և միջուկային անվտանգության ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման համար։
Համաժողովի աշխատանքները նպաստում են միջուկային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ներառյալ առկա մարտահրավերների և դրանց միտումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, հրատապ ուշադրության կարիք ունեցող ուղղությունների հասցեագրմանը։ Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...
10:30 10.05.2025
Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...
10:10 10.05.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետՄիացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...
09:48 10.05.2025
Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջՊակիստանը շարունակում է բացահայտ էսկալացիան Հնդկաստանի արևմտյան սահմանների երկայնքով, հնդկական բանակը կպատասխանի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Պակիստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի օգտագործման ակնհայտ էսկալացիան շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու Պակիստանի բացահայտ փորձը անընդունելի է։ Հնդկական բանակը կխափանի […] ...
09:40 10.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբՄայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
09:25 10.05.2025
Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանումՊակիստանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստության մեջ են և պատասխան հարվածներ են հասցնում Հնդկաստանի տարածքին՝ բացառապես որպես պաշտպանական միջոց։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստության մեջ՝ հաշվի առնելով վերջին տարածաշրջանային լարվածությունը։ Մեր ռազմական արձագանքը զուտ պաշտպանական էր», – նրա խոսքերն է […] ...