18:50 20.05.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն մայիսի 17-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի 9-րդ հանրապետական մարզական առաջնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայության կողմից ամենամյա անցկացվող մանկապատանեկան միջոցառումը նպատակ ունի երիտասարդ սերնդի մոտ ձևավորել պատասխանատվություն և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ, զարգացնել արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու իրական գիտելիքներ և հմտություններ, միևնույն ժամանակ նպաստել ֆիզիկական պատրաստության բարելավմանը և խթանել առողջ ապրելակերպը։
Հանրապետական մրցաշարի շրջանակներում իրենց ուժերն էին փորձում Երևանում և մարզերում անցկացված առաջնությունների արդյունքներով ձևավորված 12-17 տարեկան աղջիկների և տղաների հավաքական թիմերը՝ Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության հաղթող երկու և ՀՀ մարզերի հավաքական թիմերը (ընդհանուր 12 թիմ)։
Մարզական առաջնության մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։ Ողջունելով և հաղթանակ մաղթելով մասնակիցներին՝ ՓԾ տնօրենի տեղակալը կարևորել է հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնության անցկացումը, պատանի հրշեջ-փրկարարներին մաղթեց հաջող և արդյունավետ մրցումներ:
Մրցաշարի հանդիսավոր մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացմամբ։
Այնուհետև մասնակից թիմերն ուժերը փորձել են հինգ մարզաձևերում՝ մարտական հագուստ-հանդերձանքի հագնում, ձգումներ կախ դրությունից (տղաներ), հրում հատակից՝ պառկած դրությունից (աղջիկներ), համալիր վարժություն և փոխանցումավազք (4×100 մ)։
Ամբողջ մրցաշարի ընթացքում թիմերի հետ աշխատանքներ են տարել ՆԳՆ ՓԾ հոգեբանները, ովքեր երեխաների հետ իրականացնում էին ինքնակարգավորման վարժություններ, ըստ անհրաժեշտության տրամադրում խորհրդատվություն՝ ուղղված մոտիվացիայի բարձրացմանը և թիմային աշխատանքի խթանմանը։
Ամփոփելով տարբեր մրցաձևերում մասնակիցների գրանցած արդյունքները և համառ պայքարի արդյունքում գրանցած հաջողությունները՝ առաջնության մրցավարական կազմը հաղթող է ճանաչել Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիմին, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնության հանրապետական փուլում։
Երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրել է Արարատի թիմը, իսկ երրորդ տեղում Լոռու մարզի թիմն էր։
Առաջնության մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև յուրաքանչյուր մարզաձևում լավագույնս դրսևորած մասնակիցները ստացել են պատվոգրեր, իսկ մյուս մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով։
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...
15:16 25.05.2025
«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասինՄադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...