Մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի միջոցառումները

19:50 20.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 22-ին մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2024 թվականի միջոցառումները:

Ծրագրի կարևոր նպատակն է ապահովել երաժշտական և արվեստի դպրոցների միջև փորձի փոխանակումը, ստեղծագործական համագործակցության հարթակների ձևավորումը, գեղարվեստական կրթության բնագավառի շահառուների միասնական նպատակների սահմանումն ու իրագործումը՝ մշակութային կրթության ոլորտի, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացման գործընթացներում:

Ծրագրի միջոցառումների շրջանակում իրականացվում են փոխայցելություններ, երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտներն ու մանկավարժական աշխատողները հանդես են գալիս համատեղ ծրագրերով, ելույթներով: Կազմակերպվում են վարպետության դասընթացներ, իրականացվում են ճանաչողական այցեր Երևանի և ՀՀ մարզերի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, մշակութային օջախներ:

Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, մեկնարկում է ծրագրի գարնանային շրջափուլը. առաջին միջոցառումը կիրականացվի Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվի ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը: Եղեգնաձորի երաժշտական դպրոցի աշակերտներն ու դասատուները ելույթ կունենան Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, կմասնակցեն վարպետաց դասերին, այնուհետև կայցելեն Հայաստանի պատմության թանգարան:

Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շնորհիվ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները հնարավորություն են ստանում մեկտեղելու իրենց կարողությունները, հանդես գալու համատեղ ստեղծագործական ծրագրերով, նախաձեռնություններով: Մանկավարժների և ոլորտի պատասխանատուների համար այն դարձել է փորձի փոխանակման, խորհրդատվության, հուզող հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու և առաջարկություններ ներկայացնելու գործող հարթակ:

«Քույր դպրոցներ» ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ցանկում՝ որպես մշակութային կրթության ոլորտի նպատակային ծրագիր, ինչի արդյունքում ծրագրի շահառու են դարձել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 3500 սովորող և մանկավարժ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

15:58 25.05.2025

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

15:46 25.05.2025

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

BACK_TO_TOP