Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

19:11 22.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է.

«Ուրախ եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը ողջունել նախագահական նստավայրում: Մենք շատ բարձր ենք գնահատում անձամբ Ձեր և Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանին այս դժվարին ժամանակներում: Մեծապես զգացված ենք այն աջակցությունից, որ ցուցաբերվում է Ձեր կողմից Հայաստանի Հանրապետությանը: Մեր երկրների հարաբերություններում շատ գնահատված է հատկապես միջխորհրդարանական համագործակցությունը»:

Կլոդ Վիզլերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել.

«Մեր հարաբերությունները բավական երկար պատմություն ունեն, մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականից, որոնք արդեն 30 տարուց ավելի են ձգվում: Մենք շատ լավ համագործակցել ենք խորհրդարանական մակարդակում, ձևավորվել է լավ բարեկամական խումբ, որն արդյունավետ աշխատում է:

Փոխայցեր ենք ունեցել նույնիսկ գործադիր իշխանության մակարդակով: Ձեր արտգործնախարարը Լյուքսեմբուրգ էր այցելել մի քանի ամիս առաջ և մենք շատ լավ քննարկում ունեցանք նրա հետ: Լյուքսեմբուրգի խորհրդարանում մենք հաճախ ենք խոսում Հայաստանի մասին, քանի որ Հայաստանը կարևոր երկիր է մեզ համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում առկա սերտ համագործակցության օրակարգային հարցեր:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը և պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն շարժվում է ժողովրդավարության ինստիտուտների և արժեքների կայացման և ամրապնդման ուղիով:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին` նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշումը հասնել կայուն և տևական խաղաղության և բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների կարգավորված և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

11:44 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

Ջամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

11:32 10.05.2025

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

11:26 10.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկել

Ապրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...

Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

11:15 10.05.2025

Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

11:00 10.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ: ...

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

10:30 10.05.2025

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...

BACK_TO_TOP