Տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան կանխորոշում է կամ նախատեսում է ՀԸԳՀ-ն․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

Տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան կանխորոշում է կամ նախատեսում է ՀԸԳՀ-ն․ Միրզոյան

20:14 22.05.2024

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումների վերաբերյալ հարցին, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նշել է.
«Իսկապես, սա, տիկի’ն Գալստյան, հրապարակային տեղեկատվությունից ևս ակնհայտ է, որ Հայաստանը և Եվրոպական միությունն այս օրերին, վերջին շրջանում վերանայում են հարաբերությունները և այդ հարաբերություններն ընդգրկող օրակարգը, դրական իմաստով վերանայում են: Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ, ինչպես դուք նշեցիք, ՀԸԳՀ-ն, և ՀԸԳՀ-ն կոնկրետ որոշակի գործողություններ կամ ուղղություններ արդեն իսկ կանխորոշում է։
Բայց երբ ես ասում եմ, վերանայում է տեղի ունենում, նկատի ունեմ հետևյալը. այժմ քննարկվում են հարցեր և տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան կանխորոշում է կամ նախատեսում է ՀԸԳՀ-ն. այդպիսի մի շարք գործիքներ կան։ Հիմա նայեք, օրինակ՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը, եթե մենք ունենանք Եվրոպական միության հետ, նախատեսված է ՀԸԳՀ-ով, կամ մեկ այլ գործիք, որի մասին շարունակաբար մամուլում տեղեկություններ են պտտվում, որոնք նախատեսված չեն ՀԸԳՀ-ում։ Եվ հիմա համահունչ նրան, ինչ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետը Եվրոպական խորհրդարանում, համահունչ նրան, ինչ հայտարարվեց ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում և հանդիպման արդյունքներով՝ առնվազն Հայաստան-ԵՄ կտորով, այս հայտարարություններին դիրքորոշումներին համահունչ, մենք Եվրոպական միության հետ քննարկում ենք, ՀԸԳՀ-ն և ՀԸԳՀ-ից անդին նոր գործիքներ, մենք ունենք երկուստեք քաղաքական կամք խորացնելու մեր հարաբերությունները։
Դուք կոնկրետ ոլորտներ եք ասում, իսկ ես կարող եմ ասել, որ այդ ոլորտները բազմապիսին են, և արտացոլված են նույն ապրիլի 5-ի հանդիպման մամլո հաղորդագրության մեջ՝ ավիացիայից մինչև տնտեսական դիվերսիֆիկացիա, մինչև շուկաների մոտարկում, մինչև որակների ստանդարտների բարձրացում և այլն և այլն. քաղաքական, տնտեսական։
Զուտ տեխնիկապես, մենք նոր պայմանագիր չունենք և չենք կնքում, և հետևաբար պայմանագրից բխող գործողություններն էլ չեն փոխվի, բայց նաև պայմանագիրը չի սահմանափակում մեզ ունենալ այլ, հավելյալ համատեղ գործողություններ, համատեղ ծրագրեր: Այսինքն, մենք կշարունակենք ՀԸԳՀ ամբողջական կիրարկման ուղղությամբ, և զուգահեռաբար ներմուծում ենք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգ այլ տարրեր, ոչ պակաս կարևոր»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP