10:59 24.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ․
«Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ այս կարևոր օրվա՝ կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ։
Այսօր բազմաթիվ խոսքեր են հնչելու ապագան պլանավորելու, նպատակների հետևից գնալու, երազանքներին հավատալու, հաջողություններ ձեռք բերելու մասին։ Կյանքի այս փուլում հույզերը ձեզ համար առաջնային են, սակայն կարևոր է, որ գիտակցված մոտենաք ապագային և վստահությամբ գնաք դեպի երազանքներ տանող այն ճանապարհով, որն ընտրելու եք բառացիորեն օրեր անց՝ կատարելով մասնագիտության, հետագա կրթության և գործունեության ընտրություն:
Ուզում եմ հավատացնել, որ կյանքի այս փուլում ևս պետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ձեր կողքին է լինելու. փոխադարձ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ թե՛ մեր երկրի լիիրավ քաղաքացի, թե՛ զարգացող պետություն ենք կառուցելու։ Մենք միասին բարդ ճանապարհ ենք անցել՝ սկսած կրթական բարեփոխումների պատասխանատու գործընթացներից մինչև համավարակ, պատերազմ և բռնի տեղահանություն։
Առանձնակի ուզում եմ շնորհավորել ՀՀ հանրակրթության դպրոցներում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավարտական դասարանցիներին, որոնք ճակատագրի բերումով փոխել են իրենց դպրոցը և այսօր կյանքի այս փուլն ավարտում են նոր պայմաններում ու միջավայրում: Սիրելի՛ շրջանավարտներ, այս ուսումնական տարին Լեռնային Ղարաբաղում ձեզ համար սկսվել էր անսովոր պայմաններում, և դուք այս մեկ տարվա ընթացքում հասունացել եք՝ հաղթահարելով անասելի դժվարություններ: Հայաստանի բոլոր դպրոցներում ձեզ սպասել են սիրով, և այդ սերը պետք է ուժ ու վստահություն տա բոլորիս, որպեսզի մենք շարունակենք պատվով հաղթահարել հետագա բարդությունները, կառուցենք մեր ապագան ամուր կամքով և լավատեսությամբ։
Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացե՛ք ինքներդ ձեզ, երբեք մի՛ վհատվեք, փայփայե՛ք ձեր մեջ կենսասիրությունն ու լավատեսությունը, որ ունեցել եք աշակերտության տարիներին։ Յուրաքանչյուր իրավիճակում առաջնորդվեք մարդկային բարձր արժեքներով՝ մարդասիրությամբ, պետականաշինության գիտակցմամբ, ձեզնով աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտմամբ։Հիշե՛ք՝ դպրոցում յուրացրածը երբեք չի կորչում. դա ապրումների, հույզերի ու հիշողությունների, գիտելիքի և իմացության աշխարհում շրջելու մի փուլ էր, որ միշտ ձեզ հետ է լինելու։
Շնորհավորում եմ նաև ձեր մանկավարժներին և ընտանիքներին, որոնք ապրել են ձեր օրվա հաղթանակներով, ջանքեր են ներդրել ձեր վաղվա ձեռքբերումների համար։
Առաջիկայում ավարտական և ընդունելության քննություններն են, որոնք թող լինեն ձեր առաջին պատասխանատու քայլը՝ որպես ՀՀ քաղաքացու ներդրում պետության կայացման գործում։
Մաղթում եմ ձեզ հաջողություններ, կանաչ ճանապարհ, մշտապես առաջ շարժվելու հաստատակամություն։ Բարի երթ»:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...