17:07 29.05.2024
ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով սահմանված աղետի գոտում մայիսի 26-ից 28-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 51 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 456 փրկարարական ծառայող։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 443 մարդ, մասնավորապես՝ 401 Լոռու մարզում և 42 Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարան բնակավայրում։
Աղետի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Տավուշի մարզում Դեբեդ, Աղստև, Ձորագետ և Տաշիր գետերի վարարման հետևանքով վնաս են կրել Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր։
Մայիսի 27-ին Կառավարության 772-Ն որոշման համաձայն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հայտարարվել է աղետի գոտի և սահմանվել տարածքները։
Մայիսի 29-ին, ժամը 09:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են աղետից տուժած բնակավայրերի ուսումնասիրման, վնասների գնահատման և նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների բաշխման աշխատանքներ։
Աշխատանքներին ներգրավված են 115 փրկարարական ծառայող (Լոռու ՄՓՎ՝ 34, Գեղարքունիք՝ 4, Շիրակ՝ 22, Արագածոտն՝ 16, Կոտայք՝ 16, Երևանի ՓՎ՝ 15, ՀՆՓԱԻԿ՝ 8 ), 16 մարտական հաշվարկ:
ՓԾ տրանսպորտային միջոցներով իրականացվում են հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերին սննդով և այլ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման աշխատանքներ:
Փրկարար ծառայության ուժերով իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ Սանահին կայարան բնակավայրի հետ ժամանակավոր հետիոտնային կամուրջ ստեղծելու ուղղությամբ:
2024 թվականի մայիսի 25-ին, ժամը 23։00-ից ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։
ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Մայիսի 26-ին ժամը 13։50 ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է «Թեժ գիծ»:
19:57 18.08.2025
Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ ՓաշինյանԱսելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա […] ...
19:50 18.08.2025
700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը […] ...
19:46 18.08.2025
Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները։ «Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ […] ...
19:35 18.08.2025
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելունԺողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...