17:30 29.05.2024
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները դե-յուրե Հայաստանի տարածք չեն եղել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԶՈՒ ԳՇ պետն այս մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա նշել է, որ ներկայում սահմանի այդ հատվածում սահմանապահներն իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարել։
«Վստահ եմ, որ դրանք ՀՀ դե-յուրե տարածքներից չէին։ Ես չեմ այդպես պնդում, դա պնդում է սահմանը, որը արտացոլված է մեր քարտեզների վրա»,- ասել է Ասրյանը։
2024 թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
22:21 31.07.2025
Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ ԽուրշուդյանԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...
22:12 31.07.2025
Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական էԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...
21:51 31.07.2025
Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթողՄիջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է Moscow Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ռուդիկ Մակարյանըը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հազարից ավելի շախմատիստներ։ ...
21:38 31.07.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Չինաստանը մտնում են ռազմավարական կայունության շրջանՄիացյալ Նահանգները և Չինաստանը գտնվում են ռազմավարական կայունության շրջանի շեմին, երկու երկրների միջև լիարժեք առևտրային բախումը վնասակար կլինի ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Մենք մտնում ենք ռազմավարական կայունության շրջան։ Ի վերջո, մենք ունենք աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կարող է […] ...
21:20 31.07.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Շտապ օգնություն (Պարոնյան փ. 40) և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց միակողմանի, Սարի Թաղ 5-10 […] ...