21:01 29.05.2024
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 20։00-ի դրությամբ մայիսի 29-ի 08։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում.
Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 մ3/վ-ով և կազմել 122 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ),
Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 44.8 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 10.6 մ3/վ-ով նվազել է մայիսի 29-ի ժամը 8։00-ին դիտված ելքից,
Ձորագետ գետի Գարգառ դիտակետում ջրի ելքը նվազել է 7.10 մ3/վ-ով և կազմել 50.6 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 277 մ3/վ),
Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի ժամը 8։00-ի համեմատ նվազել է 7.40 մ3/վ-ով և կազմել՝ 36.6 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ),
Տաշիր գետում ջրի ելքը նվազել է 3.60 մ3/վ-ով և կազմել՝ 12.4 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 20։00-ի դրությամբ կազմել է 11.1 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 29-ի ժամը 8։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 1.30 մ3/վ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի 20։00-ի դրությամբ մայիսի 29-ի 8։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 12.8 մ3/վ-ով և կազմել է 49.2 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։
Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 29-ի 20։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 3.50 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):
16:30 26.06.2025
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատարանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է […] ...
16:21 26.06.2025
ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքըԱշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդ Սիթին» ոչ-ոքի (1-1) էր գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում և վաստակել 1 միլիոն դոլար, որը կբաշխվի թիմի ֆուտբոլիստների միջև, գրում է Marca-ն: Նոր Զելանդիան ներկայացնող ակումբի խաղացողների համար սա աննախադեպ գումար է: Նրանց շաբաթական միջին աշխատավարձն 84 եվրո է: Նրանցից շատերն այլ աշխատանք ունեն։ «Ես ջակուզի եմ լվանում, դա է իմ […] ...
16:14 26.06.2025
Երևանի պարեկները 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել օտարերկրացի մի կնոջ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 11 գրամ սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...
16:07 26.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին ԳեգինատինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ «Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական […] ...
16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունըՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...
15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...