18:13 02.06.2024
Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Մինորու Կիհարան, Շին Վոն-Սիկը և Լլոյդ Օսթինը պայմանավորվել են «ինստիտուցիոնալացնել եռակողմ պաշտպանական համագործակցությունը», այդ թվում՝ ամռանը եռակողմ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը Սինգապուրում «Շանգրի-Լա» երկխոսության ֆորումի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով։
«Նրանք պայմանավորվել են ինստիտուցիոնալացնել անվտանգության եռակողմ համագործակցությունը` ներառյալ բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունները, տեղեկատվության փոխանակումը, եռակողմ վարժանքները և համագործակցությունը պաշտպանական փոխանակումների վերաբերյալ՝ մշակելով եռակողմ համագործակցության շրջանակ»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են ամռանը անցկացնել եռակողմ զորավարժություններ, ինչպես նաև եռակողմ շտաբային վարժանքներ՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու նպատակով։ Զորավարժությունները կկոչվեն Freedome Edge: Զորավարժությունների մասնակիցների թվի և ներգրավված տեխնիկայի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
18:11 12.05.2025
Գոռ Մինասյանը չի մասնակցի Ասիայի առաջնությանըՕլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում չի հայտավորվել Ասիայի առաջնությանը, որը կանցկացվի Չինաստանի Ցզյանշան քաղաքում: Գերծանր քաշային կարգում հանդես եկող 30-ամյա ծանրորդը 2024 թվականի աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք էր ստացել: Մինասյանից բացի, գերծանր քաշային կարգում Ասիայի առաջնությանը չեն մասնակցի նաև Իրանի ներկայացուցիչներ Ալիռեզա Յուսեֆին, Ալի Դավուդին, իրաքցի Ալի […] ...
18:06 12.05.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...
17:55 12.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […] ...
17:50 12.05.2025
Էլինա Ավանեսյանը մեկ աստիճան նահանջել էԹենիսի կանանց ասոցիացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը: Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում մեկ աստիճան նահանջել է և այժմ 39-րդն է: Առաջին ռակետը բելառուս Արինա Սաբալենկան է: ...
17:44 12.05.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 93 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների […] ...