15:08 11.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցների` համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրության մասին, նշել է, որ ԱԱԾ պետին հանձնարարել է հանդես գալ մամուլի ասուլիսով և պարզաբանումներ ներկայացնել:
Նա հույս է հայտնել, որ իր ուղիղ եթերը գոնե ինչ-որ առումով կմրցակցի այդ ձայնագրության հետ «պոպուլյարության» առումով: Նա նշել է, որ այս պատմության մանրամասներին տիրապետում է թե՛ այդ օրերին, թե՛ դրանից առաջ և հետո, ենթատեքստին տեղյակ է, բայց դեռ մանրամասներին չի անդրադառնա:
«Իմ նախնական գնահատմամբ, թեպետ իրավապահներն ավելի ճիշտ կասեն, տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի կամ ՀՔԾ պետի գաղտնալսում, իսկ ո՞վ է արել, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացնել, ե՞րբ է այն տեղի ունեցել, ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը: Ես դեռ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ, իմ կարծիքով` «Մարտի 1-ի» գործը բացահայտված է, և տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պիտի կանգնեն դատարանի առաջ: Ի՞նչ են ուզում անել սրանով»,- ասել է նա:
Փաշինյանը պարզաբանել է իր անվան շրջանառումը այդ ձայնագրության մեջ: Հիշեցնենք, ձայնագրությունում խոսվում էր այն մասին, որ վարչապետը «ցանկացել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Փաշինյանը նշել է, որ նույնիսկ եթե իր ընտանիքի անդամին ասեն` կալանավորում են, դա նախաքննության շահից է բխում, ինքն ասելու է` կալանավորեք:
«Չեմ ասելու` մի՛ կալանավորեք, և այո՛, տեղի է ունեցել դա, և հիմա էլ եմ ասում, որ նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն, չմտածեն` վայ, բա էս ինչ անուն-ազգանունն ունեցող մարդուն կարելի՞ է կալանավորել, այս է ամբողջ խնդիրը: Ոմանք ուզում են ճողոպրել, ծլկել, խուսափել պատասխանատվությունից: Ես դա թույլ չեմ տալու, ընդ որում, անկախ նրանից` վարչապետի կարգավիճակում կլինե՞մ, թե՞ ոչ: Որևէ կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից, իսկ ընդհանուր առմամբ այս իրավիճակի լուծումը ձեր` ՀՀ քաղաքացիների տիրույթում է»,- ասել է վարչապետը:
Նա հույս է հայտնել, որ քաղաքացիները կաջակցեն կոռուպցիայի, թալանի դեմ պայքարին, Մարտի 1-ի գործի բացահայտմանը և այդ աջակցության ձևերից մեկն, ըստ նրա, այսօր երեկոյան՝ժ. 19:00-ին Դավիթաշենում իրենց հավաքին մասնակցելն է, որտեղ ինքը ելույթ կունենա, նաև որոշ հավելյալ բաներ կասի: Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել, թե առաջիկայում ինչ քրգործեր են նախապատրաստվում և ում թալանի մասին:
«Թույլ չենք տա որևէ կեղտոտ ձևով խլել ժողովրդի հաղթանակը»,- ասել է նա:
https://www.youtube.com/watch?v=AZOc3HxZLLA
16:53 01.05.2025
Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...
16:45 01.05.2025
Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթըԻրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...
16:35 01.05.2025
Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվելԱյսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...
16:27 01.05.2025
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբԱպրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...
16:19 01.05.2025
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդՀինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։ Հինգշաբթի ավելի վաղ իրանական […] ...
16:10 01.05.2025
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել ՆախիջևանումԱդրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Ադրբեջանի […] ...