17:37 04.06.2024
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ շարունակում են հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի», ինչպես նաև պետական աջակցության մյուս ծրագրերի մասին իրազեկելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, հերթական հանդիպումը տեղի է ունեցել Անի համայնքում, որին ներկա են գտնվել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցները, Միասնական սոցիալական ծառայության պատասխանատուները։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին և նշել, որ կարևորում է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները․
«Հարգելիներս, թե ես, թե մեր աշխատակազմի պատասխանատուները հանդիպումներ բազմիցս շատերիդ հետ ունեցել ենք՝ նպատակ ունենալով լսել ձեր մտահոգություններն ու անհանգստացնող հարցերը, փորձել տալ սպառիչ պատասխաններ։ Մեր Կառավարությունը մշակել և իրականացնում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք միտված են ձեր սոցիալական, առողջապահական, կրթական ու բնակարանային խնդիրների լուծմանը։ «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 – լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին կուզենամ այսօր առավել մանրամասն խոսենք, որպեսզի հստակ պատկերացում ունենաք պետության կողմից մշակված այս ծրագրից»։
ԼՂ-ից տեղահանվածներին ողջունել է նաև Անի համայնքի ղեկավարը՝ նշելով, որ համայնքապետարանը, իրավասությունների շրջանակներում, պատրաստ է աջակցելու համայնքի բնակավայրերում հաստատված ընտանիքներին և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում ցանկացող ընտանիքներին բնակարան կառուցելու համար հող հատկացնել։
Հանդիպման ընթացքում աշխատակազմի պատասխանատուները մանրամասն խոսել են ծրագրի դրույթների մասին, պատասխանել քաղաքացիների հարցերին, տվել պարզաբանումներ, նաև պատրաստակամություն հայտնել հետագայում կապ պահպանել և աջակցել նրանց։
Տրամադրվող հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում: Առաջինը՝ 5 մլն դրամ 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու: Երկրորդը՝ 4 մլն դրամ, 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում: 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից, և 2 մլն դրամ, եթե արդեն քաղաքացին ունի հիփոթեք, կրկին՝ բացառությամբ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքից:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...