Ես կառչած չեմ այս պաշտոնից. ԱԱԾ տնօրենը` իր հրաժարականի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+22.09 oC

Ես կառչած չեմ այս պաշտոնից. ԱԱԾ տնօրենը` իր հրաժարականի մասին

16:28 11.09.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս կարող էր իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել:

«Այդ հարցը ամենաշատն է ինձ հետաքրքրում այս պարագայում, դա շատ վատ է»,- ասաց նա:

Վանեցյանը նշեց, թե դա անվտանգության ցուցիչ չէ, ապա հավելեց.

«Գիտեք` ինչ տպավորություն է. երկու կառույց կա` ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն, որոնք վերջին շրջանում ստանձնել են դեր` արմատախիլ անել այս երկրում անօրինականությունը: Հասարակությունն իր գնահատականը բազմիցս տվել է, որ մեր կողմից կատարված աշխատանքներն արդյունավետ են և դրական են ընդունվում հասարակության կողմից: Մենք այս կարճ ժամանակահատվածում այնքան գործ ենք արել, որ վերջին 10-20 տարվա ընթացքում իրավապահները չեն իրականացրել, սրանք պարզապես խոսքեր չեն, ես դա կարող եմ ապացուցել թվերով»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք սա հիմք չէ, որ նա հրաժարական ներկայացնի, ինչին Վանեցյանը պատասխանեց, որ ինքը կառչած չէ իր պաշտոնից, սակայն նշեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում է մեծ պատասխանատվությամբ, կարծում է, որ շատ գործեր ունի անելու:

«Որ վայրկյանին հասարակությունը նման պահանջ կներկայացնի, ես այդ հրաժարականը կտամ, կամ հասարակությունը, կամ հանրապետության քաղաքական ղեկավարությունը, որ վայրկյանին նման պահանջ ներկայացնեն, ես հրաժարական կտամ: Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց այս ձայնագրության տարածման հիմնական նպատակը այն է, որ թուլացնեն մեզ` ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին, որպեսզի այն գործը, որ մենք սկսել ենք, թողնենք կիսատ: Հարց կառաջանա` ուրիշ մարդիկ չկա՞ն, կան, անփոխարինելի մարդիկ չկան, բայց մենք ենք սկսել, տեղյակ ենք մանրամասներին, ունենք այնքան կամք ու վճռականություն, որ այն հասցնենք ավարտին»,- նշեց Վանեցյանը:

Նա ընդգծեց, որ միայն ԱԱԾ-ի կողմից են գաղտնալսումներ իրականացվում, և սա իր համար հանելուկ է: Վանեցյանը հայտնեց, որ քննություն կիրականացվի, կպարզվի, թե ով է գաղտնալսել, և ցավալի կլինի, եթե պարզվի, որ ԱԱԾ-ի ներսում է արվել: Նա նաև ասաց, որ եթե իրեն և ՀՔԾ պետին գաղտնալսում են, ապա հնարավոր է գաղտնալսեն բոլորին, այդ թվում նաև վարչապետին, պաշտպանության նախարարին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

20:36 01.05.2025

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

Իրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

20:14 01.05.2025

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...

SHANTNEWS

20:00 01.05.2025

SHANTNEWS

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

19:51 01.05.2025

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։   View this post on Instagram   A post shared by FC […] ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

19:36 01.05.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

19:17 01.05.2025

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

Մայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...

BACK_TO_TOP