Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան

13:37 06.06.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության Governance and fragile states տնօրեն Քեթրին Կրյուգերը, ԲԿԳ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան:

Միջոցառման նպատակն է քննարկել բաց և լավ կառավարման հիմնաքար հանդիսացող հակակոռուպցիոն, հանրային ֆինանսների կառավարման, մասնակցայնության և նորարարության իրացման արդյունավետ մեխանիզմները և մարտահրավերները։

Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի պարոն Վարգա,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը, որտեղ համախմբվել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի պետական կառավարման համակարգերի, քաղաքացիական հասարակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հաստատելու մեր համընդհանուր պարտավորությունը, այն է՝ խթանել լավ կառավարման սկզբունքները հանրային կառավարման ոլորտում: Մեր համատեղ ջանքերն արդեն իսկ արձանագրել են բարեփոխումների դրական ազդեցությունը մեր երկրներում: Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր ամբողջ տարածաշրջանի համար: Թափանցիկության խթանումը, տեղեկատվության հասանելիության ապահովումը, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և կոռուպցիայի նվազեցումը՝ ժողովրդավարության և խաղաղ համակեցության հաստատման հիմքերն են:

Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ այսօր ժողովրդավարությունը բախվում է զգալի մարտահրավերների: Անվտանգության խնդիրները, թե՛ ներքին և թե՛ արտաքին լուրջ սպառնալիքներ են մեր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների համար: Հակամարտությունները, կիբեր սպառնալիքները և ապատեղեկատվական արշավները խարխլում են կառավարման հանդեպ վստահությունը և ապակայունացնում մեր հասարակությունները: Այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամուր և միասնական պատասխան՝ ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և մեր ազգային անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

Այս մարտահրավերներին դիմակայելը պահանջում է վերանայել կառավարման մոտեցումները, լուծումները և որոշումների կայացումը դարձնել էլ ավելի քաղաքացիակենտրոն՝ հիմնված հանրային կարիքի վրա:

Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացում ՀՀ կառավարության կողքին են մշտապես եղել մեր միջազգային գործընկերները, ովքեր կիսվել են իրենց արժեքավոր փորձով, գաղափարներով և ներդրումներով:

Բաց կառավարման համայնքը հնարավորություն է տալիս միմյանցից սովորելու, լավագույն փորձը ներկայացնելու և մարտահրավերներին առավել անվտանգ և անցնցում դիմակայելու: Պետք է արձանագրել, որ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների աջակցությունն անփոխարինելի է մեր նախաձեռնությունների առաջընթացի ապահովման հարցում:

Թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության խթանումը կամրացնի մեր ապագայի հիմքերը, որտեղ մեր կառավարությունները կլինեն ավելի հաշվետու, իսկ հասարակությունները՝ ավելի դիմակայուն:

Շնորհակալություն եմ հայտնում բաց և լավ կառավարման սկզբունքներին ձեր նվիրվածության և հանձնառության համար: Շարունակենք համատեղ աշխատել և գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ մեր առաքելության՝ ավելի բաց, հաշվետու և կայուն հասարակություններ ստեղծելու ուղղությամբ: Ուզում եմ մաղթել ձեզ լավ օրեր Երևանում և ասել՝ բարով եք եկել»:

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին բարձր է գնահատել մասնակից պետությունների կառավարությունների հանձնառությունը կառավարման բարեփոխումների նկատմամբ և այս համատեքստում ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը: «Իրականում դիմակայունության և զարգացման այս պլանի առանցքներից մեկը Հայաստանում ժողովրդավարական և հաշվետու կառավարման ամրապնդումն է: Ուստի ես կցանկանայի առաջին հերթին ողջունել իշխանության հանձնառությունը, բայց ևս մեկ անգամ շեշտել համատեղ հավատարմությունը մեզ միավորող այս արժեքներին»,- ասել է դեսպան Վասիլիս Մարագոսը:

Անդրադառնալով միջոցառման կարևորությանը, ԵՄ դեսպանը նշել է. «Սա իսկապես նշանակալից հիմնաքար է, շատ կարևոր իրադարձություն, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել ԵՄ-ի հանձնառությունը, բայց նաև ողջունել Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդավարական կառավարմանը, բաց կառավարմանը: Սա դժվար է, բայց կարծում եմ՝ այլ ճանապարհ չկա։ Սա այն է, ինչը մեզ միավորում է և մենք գտնում ենք ընդհանուր հարթակ: ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը, Հայաստանի ինքնիշխանությանը, աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը»:

ԵՄ դեսպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և կառավարության միջև երկխոսությունը, ընդգծել տեղական կառավարման և ապակենտրոնացման ուղղված կառավարությունների ջանքերը: Այս համատեքստում Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Սյունիքի դիմակայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին: «Սյունիքն այն շրջաններից է, որը տուժել է հակամարտությունից և շարունակում է տուժել»,- ասել է ԵՄ դեսպանը և հավելել, որ բոլոր ռեսուրսները միավորվել են՝ ԵՄ-ի և այլ դոնորների ներդրումներն ուժեղացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի  հավաքականի մարտական ոչ-ոքին

10:33 10.06.2025

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

10:27 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

10:23 10.06.2025

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

10:18 10.06.2025

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...

Այրվել է ավտոմեքենա

10:16 10.06.2025

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ […] ...

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

10:11 10.06.2025

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Երևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […] ...

BACK_TO_TOP