17:00 11.09.2018
ՀՀ վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ համացանցում հրապարակված հեռախոսազրույցին:
Վերջինս ձայնագրության հրապարակումը որակել է որպես «ուղիղ սպառնալիք»:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունն ու դրա հրապարակումը (եթե պարզվի, որ իրական է), ուղիղ սպառնալիք է մեր երկրի կայունությանն ու ազգային անվտանգությանը: Ով էլ դա արած լինի, Հայաստանում, թե դրսում, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ, իսկ արտաքին տիրույթում` համապատասխան վերաբերմունքի:
Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը անդառնալի իրողություն է, որի հետ վաղ թե ուշ հաշվի են նստելու բոլորը, իսկ մեր ժողովրդի հավաքական կամքի իրացման դեմ դուրս գալու որեւէ փորձ դատապարտված է ձախողման:
Դուխով, ժողովուրդ ջան …»:
23:08 02.05.2025
Արգենտինայի ափերի մոտ 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱրգենտինայի ափերի մոտ 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ուշուայա քաղաքից 291 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 58 հազար մարդ, և չիլիական Պունտա Արենաս քաղաքից 523 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է մոտ 117 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և […] ...
22:55 02.05.2025
Al Masirah. ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի Ռաս Իսա նավթային նավահանգստին։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից։ Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն մի քանի ժամվա ընթացքում հասցրել է 7 առնվազն հարված: Զոհերի մասին տեղեկություններ չկան: ...
22:42 02.05.2025
Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի- ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը (Օձունի խաչմերուկ): Պետական բյուջեից հատկացվել է 977 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:33 02.05.2025
Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներՄայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Երևանի բնակիչ 34-ամյա Արտաշես Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Howo» մակնիշի բեռնատարին ապա երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 6-ամյա Լ․ Մ․-ն մարմնական […] ...
22:26 02.05.2025
Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:19 02.05.2025
Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրաՄիացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...