Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը

13:04 07.06.2024

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանրամասն քննարկվում էր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

Հաջորդիվ քննարկվել է 2024 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի տեղեկացմամբ  2024 թվականի առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերն արագացել են, ինչը զուգորդվել է պետական ու մասնավոր սպառման աճերով: Միաժամանակ, զսպող դրամավարկային քաղաքականության դիրքի պահպանման պայմաններում գործընկեր երկրներում նկատվել է գնաճի կայունացում: Հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գներն ընդհանուր առմամբ նվազել են, տենդենցը շարունակվել է, պարենային ապրանքների միջազգային գները նվազել են 9,4 տոկոսով, պղնձի գները՝ 5,6 տոկոսով, նավթի եւ մոլիբդենի գներն աճել են, ինչն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա:

Արտահանման եւ ներմուծման տեսանկյունից 2024 թվականի  հունվար-մարտ ամիսներին գրանցվել է ապրանքների արտահանման 2,7 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումը նվազել է շուրջ 14,3 տոկոսով: Բարձր աճը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու վերարտահանմամբ՝ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ներմուծման աճը կազմել է 75,8 տոկոս, սակայն առանց վերարտահանման ազդեցությամբ ներմուծման աճը նվազել է 9,2 տոկոսով:

Տնտեսական ակտիվության առումով աճի բարձր տեմպերը  շարունակվել են նաեւ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ պայմանավորված հիմնականում առեւտրի, ծառայությունների եւ շինարարության աճով՝  կրելով նաեւ ոսկերչական արտադրատեսակների վերամշակման կտրուկ աճի եւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական գործունեության ազդեցությունները:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում կազմել են 525 մլրդ դրամ՝ պլանավորված 563,1 մլրդ դրամի դիմաց, կատարողականը կազմել է 93,2 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն աճել են 8,6 տոկոսով: Ծախսերը կազմել են 525,9 մլրդ դրամ, կատարողականը՝ 82,5 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծախսերն աճել են 24,4 տոկոսով:

Պակասուրդի մասով կատարողականը կազմել է 0,9 մլրդ դրամ, 77,4 մլրդ դրամ պլանային ցուցանիշների համեմատ կատարողականը կազմել է 1,2 տոկոս:

Փոխնախարարը ներկայացրել է նաեւ այլ ցուցանիշներ:

Վահան Սիրունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ներկայացված տեղեկանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP