17:07 11.09.2018
Սեպտեմբերի 8-ից 11-ը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՀՆՈՒԿ) կազմում արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների «Սկալա-2018» հատուկ-տակտիկական ուսումնավարժությունը, որին մասնակցում է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուսումնավարժության հիմնական ուժերը ներկայացված են Ղազախստանից։ Մասնակցում են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Բելառուսի թիմերը: Վարժանքի հիմնական նպատակն է զարգացնել և կատարելագործել ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական թիմերի փոխգործակցության կարողությունները ինչպես տեղական, այնպես էլ անդրսահմանային աղետների ռիսկի նվազեցման, արձագանքման և հետևանքների վերացման ժամանակ։
Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն է Ղազախստանի ներքին գործերի նախարարության ԱԻ կոմիտեի նախագահի տեղակալ, քաղաքացիական պաշտպանության գնդապետ Կ. Մ. Մուխամետկալիևիչը:
Ուսումնավարժությունն անցկացվում է նախապատրաստական և հիմնական 3 փուլերով։ Նախապատրաստական փուլերում անցկացվել են գործնական պարապմունքներ, ինչպես նաև օպերատիվ խմբի շտաբային մարզումներ:
Հիմնական փուլերը բաղկացած են 3 մասից․
1-ին փուլ՝ «երկրաշարժի առաջացման դեպքում առաջնահերթ միջոցառումների կազմակերպումը, ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների խմբավորման ուժերի և միջոցների ճշգրտում»,
2-րդ փուլ՝ «Կենտրոնական Ասիայի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ՀԱՊԿ անդամ-պետությունների ստորաբաժանումների համատեղ գործողությունների կատարելագործում»,
3-րդ փուլ՝ գործնական միջոցառումներ։
Հատուկ տակտիկական ուսումնավարժության մտահղացման համաձայն՝ Հայաստանը օգնություն ցուցաբերելու նպատակով աղետի գոտի է ուղարկում 1 փրկարարական խումբ՝ բաղկացած 12 փրկարարներից՝ ալպինիստական ամբողջ լրակազմով:
Փրկարարական խումբը գլխավորում է ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի հրամանատար, միջազգային կարգի փրկարար, փ/ծ փոխգնդապետ Սերգեյ Բիձյանը:
Խմբի կազմում են ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ մասնագետներ: Խմբի հիմնական ուժը որակավորված՝ ՄԱԿ-ի INSARAG հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամներն են:
Օպերատիվ խմբի կազմում ներգրավված են ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա.Սարոյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ պետի տեղակալ-մարտական պատրաստության գծով, փ/ծ փոխգնդապետ Գ. Խաչատրյանը:
Ուսումնավարժության շրջանակներում անցկացվեց կինոլոգիական և հոգեբանական ծառայությունների աշխատանքում փորձի փոխանակում ՀԱՊԿ անդամ-պետությունների փրկարարական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
Ուսումնավարժության ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները պարգևատրվեցին։
08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտինՈւկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...
08:06 26.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:00 26.05.2025
Օգնության են հասել փրկարարներըՄայիսի 25-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աժդահակ լեռան վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն Աժդահակ լեռան գագաթից արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» […] ...